Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում գրանցեց արտահերթ ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու ընտրված անդամներին: Նախորդ ընտրությունների համեմատ կանանց ներկայացվածության թիվն ավագանու կազմում  նույնն է մնացել. Երևանի նորընտիր ավագանու 65 անդամից  միայն  18-ն են  կին, ինչը  27.6%  է կազմում:  Մինչդեռ ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների ցուցակներում  կին թեկնածուների թիվը միջինում   36.2%  էր կազմում:

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 5, «Լույս» դաշինքը՝ երեք։

 

 

«Լույս» դաշինքի խմբակցության երեք անդամից երկուսը  կամ  67%-ը կանայք են:

 

«Իմ քայլը» դաշինքի ստացած  57 մանդատից 15-ը կամ  26.3 % -ը բաժին է ընկել կանանց:

 

 ԲՀԿ խմբակցության հինգ անդամից մեկն է կին, ինչը  20% է կազմում:    

 

 

Համեմատության համար նշենք, որ  կին թեկնածուները  «Լույս» դաշինքի  ընտրական ցուցակում 35.7% էին կազմում,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում  30.7%  և «Իմ քայլը» դաշինքի  ցուցակում 28.8 %  էին: 

 

 

Ընտրություններից հետո  ինքնաբացարկ հայտնած վեց թեկնածուներից երկուսը կանայք էին։ Մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած  ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, ինչպես նաև  «Լույս» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումները՝  հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: 

 

 

Նորընտիր ավագանու կին անդամներից շատերի հետ WomenNet.am-ը զրուցել է նախընտրական շրջանում: Նրանց  թվում հանրությանը հայտնի անուններ կան, օրինակ, լրագրողներ՝ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Հռիփսիմե Առաքելյանը, քաղաքացիական ակտիվիստներ Իզաբելա Աբգարյանը, Եվա Թովմասյանը, Գայանե Եղիազարյանը, Սոնա Ղազարյանը, արվեստագետներ՝ Լիլիթ Պիպոյանը, Նարինե Խաչատուրյանը, ինչպես նաև մայրաքաղաքի նախորրդ ավագանիում  աշխատելու փորձ ունեցողներ՝ Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը։ 

 

 

Երևանի ավագանու մանդատները, մասնավորապես,  կստանան՝

 

 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

 

  1. Մարության Հայկ Հրաչյայի
  2. Ղազարյան Սրբուհի Ալբերտի
  3. Սարգսյան Սերգեյ Գերասիմի
  4. Սարգսյան Տրդատ Նորիկի
  5. Պապիկյան Մեսրոպ Թևոսի
  6. Բադալյան Լուսինե Խաչիկի
  7. Հովակիմյան Վահագն Միսակի
  8. Էյրամջյան Սուրեն Գևորգի
  9. Աբգարյան Իզաբելլա Վաչեի
  10. Սարգսյան Հրաչյա Հովհաննեսի
  11. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի
  12. Մանուկյան Արթուր Իշխանի
  13. Խաչատուրյան Նարինե Լևոնի
  14. Ցիրունյան Հայկ Զարմիկի
  15. Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի
  16. Մելքոմ Մելքոմյան Գայանե Նորայրի
  17. Մանուկյան Արամ Յուրիկի
  18. Զաքարյան Լևոն Վարդանի
  19. Հովհաննիսյան Հայկ Գառնիկի
  20. Աբրահամյան Գայանե Ասքանազի
  21. Բաբայան Գևորգ Հայկի
  22. Հայրապետյան Ռուբեն Արմենի
  23. Գրիգորյան Վահագն Ռոբերտի
  24. Պիպոյան Լիլիթ Սուրենի
  25. Մնացականյան Աշոտ Վաղարշակի
  26. Կարապետյան Արսեն Բորիսի
  27. Իսկանդարյան Արման Ազատի
  28. Թովմասյան Եվա Ավետիսի
  29. Մազմանյան Պավել Արտյոմի
  30. Զեյնալյան Նարեկ Արտավազդի
  31. Կոտոլյան Արմեն Աշոտի
  32. Եղիազարյան Գայանե Արտյոմի
  33. Մելիքյան Հակոբ Ալբերտի
  34. Հարությունյան Արման Էդուարդի
  35. Սիմոնյան Ռուբեն Իգորի
  36. Ղազարյան Սոնա Արայի
  37. Հարությունյան Սերգեյ Սերգեյի
  38. Իսպիրյան Արթուր Դավթի
  39. Անտաշյան Կարեն Գառնիկի
  40. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի
  41. Մնացականյան Վիկտոր Վեհամի
  42. Սարգսյան Հայկ Իլյուշայի
  43. Վարդանյան Գայանե Վիկտորի
  44. Խաչատրյան Դավիթ Սլավիկի
  45. Գալստյան Սուրեն Արշակի
  46. Ավետիսյան Էդուարդ Ռուբենի
  47. Հովսեփյան Օվսաննա Մերուժանի
  48. Գասպարյան Ավետիս Դավթի
  49. Բարսեղյան Էդգար Գագիկի
  50. Դավթյան Արթուր Ռազմիկի
  51. Մկրտչյան Սաթենիկ Սոկրատի
  52. Ապրեսյան Սերգեյ Վլադիմիրի
  53. Ասատրյան Սիփան Արամայիսի
  54. Խաչունց Հասմիկ Կարենի
  55. Ավանեսով Էռնեստ Յուրիի
  56. Հովհաննիսյան Լևոն Արմենի
  57. Ղալեչյան Արմեն Սպարտակի

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

  1. Աբովյան Արման Վլադիմիրի
  2. Մանրիկյան Միքայել Երվանդի
  3. Ներսիսյան Արմեն Սասունի
  4. Հարությունյան Մարկոս Արաիկի
  5.  Առաքելյան Հռիփսիմե Էռնեստի

 

 

«Լույս» դաշինք

 

  1. Խաժակյան Դավիթ Ռուբենի
  2. Խաչատրյան Անի Արշալույսի
  3. Սամսոնյան Անի Տաճատի։

 

 

 

Ենթադրվում է, որ սա ավագանու կազմի վերջնական պատկերը չէ։ Խոսակցություններ կան, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված ու ավագանու անդամ ընտրվածներից մի քանիը կնշանակվեն Երևան քաղաքաի վարչական շրջանների ղեկավարներ։ Նրանց փոխարեն ավագանի կգան ցուցակի հաջորդ համարները։

 

 

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից, որը հրավիրվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2931

Գլխավոր էջ