Բռնարարը  վիրավորանքներ  և սպառնալիքներ է հնչեցրել «Կանանց աջակցման կենտրոնի» աշխատակիցների հասցեին

 

 «Կանանց աջակցման կենտրոնն» իր մտահոգությունն է հայտնում և հրավիրում է իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնի փաստաբանի և մյուս աշխատակիցների նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու դեպքի կապակցությամբ.

 

 

Մասնավորապես, ս/թ հուլիսի 07-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել թիվ ԵԴ/21929/02/19 քաղաքացիական գործով դատական նիստը, որի ավարտից հետո բռնարար ամուսինը (ով, ի դեպ, հանդիսացել է ոստիկանության աշխատող և ներկայումս գտնվում է հաշվառման մեջ որպես բռնարար) ընդգծված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, վիրավորել և սպառնացել է կենտրոնի փաստաբանին և այլ աշխատողներին:

 

Նման իրավիճակները խիստ վտանգավոր են և իրական վտանգ են ստեղծում իրավապաշտպան կառույցների, փաստաբանների գործունեության համար: Վերջիններս հաճախ թիրախավորվում են և բռնարարների կողմից ենթարկվում տարատեսակ հարձակումների և ճնշումների: Առավել խնդրային է այն փաստը, որ նման դեպքերում օրենքը չի նախատեսում պաշտպանության, անվտանգության միջոցների տրամադրում կառույցների աշխատողներին, ինչպես նաև պատասխանատվության կիրառում բռնարար անձանց նկատմամբ:

 

 

Հայցվոր կողմն ակնկալում է, որ այս գործի արդյունքում կբարձրացվի դատավորների իրավական պաշտպանվածությունը՝ հետևյալ իրավական չափանիշների ճանաչման և կիրառման միջոցով. Ավելին, բացակայում են իրավական մեխանիզմները ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադիր բուժզննության ենթարկելու, ծնողական իրավունքների իրացումը սահմանափակելու մասերով: Միաժամանակ, հաշվի առնելով ընտանիքում բռնության դեպքերով բարձր իրավագիտակցություն ձևավորելու և հանրային իրազեկում ապահովելու կարևորությունը՝ առաջարկում ենք շահագրգիռ անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել և լուսաբանել նշված դատական  գործի ընթացքը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 09-ին ժամը 17.20 –ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:

 

 

Կանանց աջակցման կենտրոն

Դիտումների քանակը` 1780

Գլխավոր էջ