Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

Հոկտեմբերի 23-ին ժամը 12:30-ին կառավարության շենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիների կողմից տեղի կունենա բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող  օրինագծի առնչությամբ:

 

Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց նախածննդան  և հետծննդյան փոխհատուցման չափը և սահմանվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր:

 

Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:

 

Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ներին լայնորեն տարածել ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն:


Հարցերի կամ մանրամասների դեպքում կարող եք զանգահարել՝
094 090071, Աննա Նիկողոսյան,
077 565726, Տաթևիկ Աղաբեկյան:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 4107

Գլխավոր էջ