Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
Հղիության նպաստ վճարելու կարգի փոփոխությունը սպառնում է դառնալ սոցիալական բախման պատճառ:
Չաշխատող հղիները կստանան ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որը, ըստ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի, այժմ կոչվելու է մայրության նպաստ: Անշուշտ դա ողջունելի քայլ է, սակայն ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատողների համար: Դատելով կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթից դա արվելու է աշխատող կանանց հաշվին: Ճի՞շտ է արդյոք աշխատողին ավելի քիչ վճարելու հաշվին վարձատրել չաշխատողներին: Ի՞նչ չափով է կառավարության նախաձեռնությունը սահմանափակում աշխատող կանանց իրավունքները:
Այս հարցերին է անդրադառնում ArmNews-ը՝ ներկայացնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությունների մանրամասները : Հաղորդման հեղինակները վերհիշում են նաեւ 2011-ին տեղի ունեցած հղի կանանց բողոքի ակցիաները ընդդեմ այդ նույն օրենքի նմանատիպ փոփոխության: Այն ժամանակ կառավարությունը հետ կանգնեց աշխատող հղի կանանց տրվող փոխհատուցումը կրճատելու մտադրությունից: Ի՞նչ կլինի այս անգամ…
Խնդրահարույց նախագծերն արդեն իսկ բողոքի ալիք են բարձրացրել հղիների և հասարակական կազմակերպությունների շրջանում: Ակտիվիստները տեղեկացնում են, որ նախապատրաստում են հանրային միջոցառումների շարք և բողոքի ցույցեր: Իսկ Կառավարությունը, թեպետ եւ ուշացումով, բայց առաջարկում է հանրային քննարկումներ անցկացնել …
Աղբյուրը՝ ArmNews
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Դիտումների քանակը` 4195