«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Կառավարության կողմից առաջարկվող «Մայրության նպաստի» մասին օրինագծի շուրջ որոշ պարզաբանումներ է ներկայացրել Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը՝ լրագրողների համար Կենսաթոշակային հիմնադրամի իրազեկման կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում. Թեմային անդրադառնում է Aravot.am-ի լրագրող Նելլի Բաբայանը:
Սմբատ Սաիյանի փոխացմամբ այսօր հղիության եւ ծննդաբերության նպաստ է տրվում 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության եւ ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա լրացուցիչ եւս տարեկան 30 հազար կին: Պաշտոնյան խոստովանեց, որ ներկայիս օրենքով՝ աշխատող հղիների աշխատավարձերի 100%-ի չափով նպաստ տրամադրելը մեծ բեռ է պետբյուջեի համար, եւ այս խնդիրն աշխարհի շատ երկրներում կա: Ըստ պարոն Սաիյանի, 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ: Այսինքն, բեռը թեթեւացնելու համար, ինչպես բանախոսն ասաց՝ կառավարությունը գնում է փոխհատուցման չափի կրճատմանը:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ եթե նախագծի նպատակը բյուջեի բեռը թեթեւացնել է, ապա չաշխատող հղիներին նպաստ տրամադրելով բյուջեի համար կրկին բեռ է ավելանում, կարծես թե տնտեսում, կամ բեռի թեթեւացում չի ստացվում, պարոն Սաիյանն ասաց, այո, բեռ է լինում, բայց չաշխատող հղիների աջակցության հարց է լուծվում. «Չէ՞ որ չաշխատող հղիներն էլ խնդիրներ ունեն լուծելու՝ հագուստ, հատուկ սնունդ եւ այլն: Իսկ աշխատող հղիներն այսպես թե այնպես, աշխատավարձ ստանում են»:
Հարցին էլ, արդյո՞ք այս նախագիծը կնպաստի ծնելիության աճին, պարոն Սաիյանն ասաց, որ որեւէ երկրում չկա նման պրակտիկա, որ գումարային փոխհատուցումը կարող է դեմոգրաֆիական խնդիր լուծել, քանի որ կան եվրոպական երկրներ, որտեղ այսպիսի փոխհատուցում է տրվում, սակայն ծնելիության աճ չի գրանցվել: Ըստ պաշտոնյայի, դեմոգրաֆիական խնդրի կամ ծնելիության աճի լուծմանը ավելի շատ նպաստում են հավատը ապագայի նկատմամբ, երկրի ընդհանուր իրավիճակը, երեխաների համար նախատեսված խնամքի կենտրոնների խնդրի լուծումն եւ այլն: Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, այն դեռ պետք է հանրային լսումներում եւ խորհրդարանական լսումներում քննարկվի: Ընդունվելու դեպքում աշխատող հղիների նպաստի փոխհատուցումը կկրճատվի 2015 թվականից, իսկ չաշխատող հղիների մայրության նպաստը կսկսվի տրամադրվել 2016 թվականից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Դիտումների քանակը` 4296