«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Մինչ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանումներ էր ներկայացնում նախատեսվող փոփոխությունների անհրաժեշտության և նպատակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, փոխարենը չաշխատող կանանց նվազագույն աշխատավարձի չափով նպաստ տրամադրել:
Ըստ նախարարի`վերջին 4 տարիներին հղիության և ծննդաբերության նպաստների մասով պետական բյուջեի ծախսերը ավելացել են շուրջ 3 անգամ: Մասնավորապես, 2014-ին այդ ծախսերի համար նախատեսված էր 8,5 մլրդ դրամ` նախկին 4,5 մլրդ դրամի դիմաց, սակայն նախատեսվում է տրվող նպաստների քանակը տարեվերջին հասցնել 12 մլրդ դրամի:
«Մենք ուսումնասիրել են երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացման և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և պարզել, որ այս գործոնների հետ կապված 3 անգամ աճ չկա»,- նշել է Ա.Ասատրյանը: Փոխարենը ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նպաստառուների շուրջ 20 տոկոսն աշխատանքի է ընդունվել ծննդաբերությունից մեկ-երկու ամիս առաջ: Իսկ ժամանակավոր անաշխատունակության մասով արձանագրվել է հիվանդացության միջին տևողության աճ`եթե նախկինում միջին տևողությունը շուրջ 7 օր էր, ապա վերջին տարվա ընթացքում այն կազմել է 17 օր:
«Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը: Այս խնդիրները վերլուծելուց հետո ներկայացվել է առաջարկություն: Դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև ամբողջական, լիարժեք լուծումներ գտնելը»,- ասել է Ա.Ասատրյանը:
Նախարարի խոսքով, եթե գործ ունենային ծնունդների աննախադեպ աճի հետ, ապա կառավարությունը մեծ ուրախությամբ բյուջետային միջոցների ավելացում կապահովեր, մինչդեռ ծնելիության մակարդակը չի բարձրացել, բայց ծախսերը ավելանում են մի քանի անգամ:
Նախարարը հայտնել է նաև, որ հարցի վերաբերյալ նախատեսված են խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն էլ կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ նախագիծն առաջին հերթին պետք է լուծի առկա անարդարությունները: «Օրինակ` մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձևակերպվել և նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին էլ չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր: Մենք չաշխատող մայրերին նպաստ տրամադրելով՝ նվազեցնում ենք ինչ-որ ձևերով ձևակերպվելու և նպաստները ստանալու ռիսկերը»,-ասել է նա:
Իսկ այն հարցին՝ այդ դեպքում արդա՞ր է, որ չաշխատող կանանց տրվող նպաստների կրճատման հաշվին չաշխատող կանանց նպաստ տալը, նախարարն այսպես է պատասխանել.«Ընդհանրապես նպաստների հաշվարկման կարգի հետ կապված մենք խնդիր ենք տեսնում և ներկայացնում ենք առաջարկություններ: Խնդրի վերաբերյալ դուք էլ կարող եք ձեր առաջարկները ներկայացնել»:
Նախարարի խոսքերով` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ երկրում չկա անսահմանափակ չափով նպաստ: Այսինքն` հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում…
Ա. Հակոբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ եւ ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Դիտումների քանակը` 3993