Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին՝ իրավասու մարմիններից պահանջելով այսուհետ ևս փոխհատուցվել կանանց հղիության արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցած միջին եկամտի 100%-ի չափով՝ առանց առավելագույն շեմ սահմանելու:
Ըստ էության նախաձեռնության անդամները պահանջում են պահապանել գործող օրենքով սահմանված ընթացակարգը եւ հրաժարվել քննարկումների փուլում գտնվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթում ներառված երեք խնդրահարույց դրույթներից:
Դրանք են.
1. հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը, և
2. այդ փոխհատուցման չափը կնոջ` վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը,
3. ազատազրկված կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստից զրկելը:
Միանալ ստորագրահավաքին եւ ծանոթանալ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակի տեքստին կարող եք այստեղ
Դիտումների քանակը` 3493