WomenNet.am-ն ամփոփում է 2022 թվականը՝ ներկայացնելով իր առաջնահերթ թեմաների տասնյակը
Հատուկ մրցանակ WomenNet.am-ին
2022-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ կայացած «ՀՈԴՎԱԾ 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը WomenNet.am կայքը հատուկ մրցանակի արժանացավ կանանց խնդիրները հետևողականորեն լուսաբանելու և բարձրաձայնելու համար: Հատուկ մրցանակը շնորհվել էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:
WomenNet.am -ը շնորհակալություն է հայտնում իր հետ համագործակցող բոլոր լրագրողներին ու գործընկեր կազմակերպություններին, ում ջանքերի և աջակցության շնորհիվ է կայքն իր գոյության ավելի քան տաս տարիների ընթացքում կարողացել ուշադրության կենտրոնում պահել և լուսաբանել Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված բոլոր հիմնախնդիրները:
Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցույթի կազմակերպիչներին և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային մեր աշխատանքը գնահատելու համար:
Ավանդույթի համաձայն , WomenNet.am-ը ներկայացնում է 2022 թվականին լույս տեսած իր հրապարակումների 10 հիմնական թեմաներն ու դրանց շրջանակում անցկացված քարոզարշավները:
«Տեղահանված պատերազմից»
Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած բոլոր իրադարձությունները շարունակում էին մնալ WomenNet.am -ի ուշադրության կենտրոնում, այս անգամ անվտանգության ապահովման հարցում կանանց դերի շեշտադրմամբ: «Տեղահանված պատերազմից» խորագրի ներքո ներկայացվել են նաև այն կանանց պատմությունները, ովքեր պատերազմի հետևանքով ստիպված են եղել նոր կյանք սկսել, զրոյից սկկսելով ամեն ինչ…
Քարոզարշավի նյութերը` ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ խորագրի ներքո
Թեմայի շուրջ ավելին.
Սաթենիկ Դալլաքան. «Պատերազմից հետո մտածում էի, որ այլևս երբեք չեմ կարող նորից՝ զրոյից սկսել»
«Ամենադժվարն այն է, երբ երեխաները ինչ-որ բան են ուզում, ու ես ասում եմ՝ չկա»…/ մուլտիմեդիա
Սարսափելի էր, աղոթում էինք՝ հասնեինք Գորիս…/ մուլտիմեդիա
Իրինա Յոլյան. «Երկրի համար այս բարդ շրջանում շատ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը»
«Աշխատել շատ։ Ստեղծել շատ։ Կրթվել շատ։ Սիրել շատ». ապրելու և ապրեցնելու բանաձևը
Ժենգյալով հացը՝ կարոտն առնելու ու ապրուստի միջոց
Վերա Սաֆարյան. «Հադրութցի լինելը օգնում է… հաղթել»
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրված աջակցության գնահատում. հետազոտություն
Կանայք զինված հակամարտությունների իրավիճակում ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
«Ինչպես հաղթահարել կանանց նկատմամբ կողմնակալությունը» / #BreakTheBias
Քարոզարշավը միտված էր բացահայտելու կյանքի տարբեր ոլորտներում կանանց առաջընթացը խոչընդոտող չգիտակցված կողմնակալության դրսևորումները և դրանց հետևանքները, դրանով իսկ նպաստելով դրա հաղթահարմանը և ավելի արդար հասարակության կայացմանը ՝ հիմնված կանանց ու տղամարդկանց հանդեպ հավասար վերաբերմունքի վրա:
Քարոզարշավի նյութերն այստեղ.
« Չէի համարձակվում ասել, որ երեխան աղջիկ է, վախենում էի…»
«Շիտակ խոսող և անվախ»․ Հայաստանում բացվեց Զապել Եսայանի արձանը
Հասանելի, ցանկալի և «ավանդական»․ կանանց նկատմամբ կողմնակալության ողջ ներկապնակը հայկական գովազդում
Հայկուհի Օրուջյան. «Ուժեղ լինելն այսօր անհրաժեշտություն է ոչ միայն տղամարդկանց, այլև՝ կանանց համար»…
«Արդյո՞ք երբևէ առնչվել եք կողմնակալ վերաբերմունքի հետ՝ կին լինելու պատճառով». ֆեյսբուքյան հարցում
Միայնակ մայրություն․ երջանկության ու խարանի արանքում
«Սկեսրոջս կարծիքով, կինը պետք է միայն երեխա ունենա և զբաղվի ընտանեկան գործերով»…
Քարեր և կարծրատիպեր «փշրող» տավուշցի աղջիկը
Սյուզի Սաֆարյան. «Ընտանիքն աղջկան պետք է թևեր տա… »
Lրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն արձագանքել է «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դեմ բողոքի
Կանանց նկատմամբ կողմնակալությունն աշխատանքում և այլ հարցերում. համաշխարհային հարցման արդյունքները
Հայրիկներն ընդդեմ կարծրատիպերի
Այս շարքով փորձեցինք ընդդիմանալ այն կողմնակալ կարծիքին, իբր հայրիկները չեն մասնակցում երեխաների դաստիարակությանն ու խնամքին: WonenNet.am-ի զրուցակից հայրիկները հոգատար ծնողի հրաշալի օրինակներ են, ովքեր իրենց կենսակերպով փոխում են հայրության վերաբերյալ հասարակական ակնկալիքները և ստեղծում երեխայի խնամքին լիարժեք մասնակցող հայրիկների նոր մոդելներ։
Թեմայի շուրջ ավելին.
«Շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ»․ հայրիկների խորհուրդը հայրիկներին
Առաջին ՊաՊաԲլոգը Հայաստանում պատմում է հոգատար հայրիկների մասին
«Տեսեք՝ ինչ լավ է հնչում, հայ-րութ-յան ար-ձա-կո՜ւրդ»
Հայաստանում առաջին անգամ նշվում է Տղամարդկանց միջազգային օրը
«Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք կանանց նկատմամբ բռնությունը»
Այս տարի Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակի շրջանակում WomenNet.am-ը միացել էր «Կանայք քաղաքականության մեջ 2․0» ծրագրի կողմից նախաձեռնած քարոզարշավին, որի ընթացքում «Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո ներկայացվել են Հայաստանի ՏԻՄ համակարգում ներգրավված և մարզերի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանանց կարծիքներն ու դիրքորոշումները կանանց իրավունքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, կանանց առաջնորդույան և այլ հարցերի շուրջ:
Քարոզարշավի ամփոփումն կայքում և ֆեյսբուքյան էջում
Թեմայի շուրջ ավելին.
«ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու համար». 16-օրյակի մեկնարկը
16-օրյակ. քարոզարշավ/ սլայդ շոու
Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում
Ինչպե՞ս է լուսաբանվում կանանց նկատմամբ բռնության թեման հայաստանյան մեդիայում. հետազոտություն
Կանայք աշխատանքի շուկայում
Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության քարոզարշավի շրջանակում այս տարի ավելի քան երեք տասնյակ է նյութ է հրապարակվել :
Քարոզարշավի նյութերը ԿԱՆԱՅՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ խորագրի ներքո.
Գործ կա, բայց ի՞նչ աշխատանք են առաջարկում համացանցում
«Ավելի ուշ իմացա, որ միայն ինձ են ազատել աշխատանքից»…
Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
«Իրեն հարգող կինը, աղջիկը չի կարող նման պայմաններում աշխատի». Ֆեյսբուքյան հարցում
«Աշխատանքային կարիերայի հարցում կանանց հնարավորությունները սահմանափակ են». Տիրուհի Նազարեթյան
Ինչո՞ւ են Հայաստանում կանայք քիչ վաստակում. հետազոտություն
Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի 70 %–ը վերաբերում է կանանց․ Քրիստինե Ավագյան
«Մենք ֆիզարձակուրդ չունենք, դու ազատված ես աշխատանքից»…
Կանանց աշխատանքային իրավունքների խախտման «բազմերանգ» պատկերը. հետազոտություն
«Մայրերի խնդիրներն աշխատաշուկայում չեն սկսվում և ավարտվում ֆիզարձակուրդի շրջանում»…
Նանե Ասատրյան. «Չէի կարծում, թե երբևէ հարկադրված կլինեմ պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքներս»
«Աշխատանքային իրավունքները հաճախ են խախտվում աշխատողի իրազեկվածության պակասի պատճառով». ՀԱՄԿ
Կանայք բիզնեսում և նորարարության մեջ
Թեմայի շուրջ ավելին.
«Կանանց ժամանակը հիմա է». Հայաստանում ամփոփվեց կանանց նորարարության առաջին FemInno կոնֆերանսը
«Կանանց արտոնյալ պայմաններ պետք չեն, պետք են հավասար պայմաններ»
Կանայք քաղաքականության մեջ
Կանայք քաղաքականության մեջ թեմայի շրջանակում WomenNet.am-ն անդարադարձել է կանանց ներկայացվածությանը աշխարհի և Հայաստանի խորհրդարաններում, քվոտաների արդյունավետության խնդրին, քաղաքականության մեջ կանանց մասնակցության մասին հանրային ընկալումների և այլ հարցերի շուրջ հետազոտություններին:
Թեմայի շուրջ ավելին.
Քաղաքականության մեջ կանանց նկատմամբ կողմնակալ վերաբերմունք. հանրային ընկալումներն ու իրականությունը
Շուրջ 11 անգամ է աճել կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում քվոտաների շնորհիվ
Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները. հետազոտություն
Խորհրդարաններում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք. ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ
Կին պատգամավորներն աշխարհի և Հայաստանի խորհրդարաններում . ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
Կանայք ՏԻՄ-երում
Կանայք ՏԻՄ-երում թեմայի շրջանակում WomenNet.am -ը ներկայացրել է ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության հետ կապված ամենաթարմ տվյալները, վերլուծել շարժընթացը և պատմել ՏԻՄ համակարգում ներգրավված կանանց մասին :
Թեմայի շուրջ ավելին.
Կանայք ՏԻՄ-երում/ինֆոգրաֆիկաներ
«Կան խնդիրներ, որոնք ավելի արագ և արդյունավետ կարող են լուծվել հենց կանանց շնորհիվ». ավագանու անդամ
Հայաստան. կարծրատիպեր «կոտրող» կանայք
Դիանա Գասպարյան. «Հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից… »
Այսօր Հայաստանի 79 համայնքներից միայն երեքն են կանայք ղեկավարում/ ինֆոգրաֆիկա
Գենդերային քվոտան միշտ չէ, որ երաշխավորում է կանանց ներկայացվածությունը նորընտիր ավագանիներում
Կանայք գյուղանտեսության մեջ
«Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը» կարգախոսի ներքո մի շարք նյութեր հրապարակվեցին, որոնց միջոցով Հայաստանի ագրարային համալսարանի շրջանավարտ կանայք պատմեցին իրենց հաջողությունների մասին ՝ ոգեշնչելով ՀԱԱՀ ուսանողներին շարունակել մասնագիտական կարիերան և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։
Թեմայի շուրջ ավելին.
«Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը». պատմությունների ժողովածու
«Գյուղատնտեսությունը կարող է լինել շատ հետաքրքիր և եկամտաբեր բիզնես, հատկապես կանանց համար»
«Իմ սերը բուսաբանության հանդեպ երբեք չի ընդհատվել»…
«Պետք է համառ լինես, նաև հաջողակ, որ ճիշտ, քո գաղափարին հավատացող մարդկանց հանդիպես»
«Ունենալ մեծ նպատակ ու հավատալ դրա իրականացմանը»
«Պետք է ինքդ քեզ հարցնես՝ իսկ ե՛ս ինչ եմ ուզում»
«Երբեք չընկրկել, փորձել և առաջ գնալ»
Կանանց օրակարգն աշխարհում
WomenNet.am -ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կանանց իրավունքներոին վերաբերող բոլոր միջազգային իրադարաձությունները:
Թեմայի շուրջ ավելին.
«Հայրիշխանությանը դժվար է հաղթել, բայց մենք կարող ենք դա անել»…
CSW 66. Կանայք և աղջիկները պետք է առաջնորդեն պայքարը ճգնաժամերի դեմ
Քննարկվել է CEDAW կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցը
Ի՞նչ է նշանակում կին լինել ժամանակակից աշխարհում. կանանց պատմությունների վավերագրություն
Կանանց միջազգային օր – 2022. «Գենդերային հավասարությունն այսօր` հանուն վաղվա կայունության»
«Կանայք, բիզնես և օրենսդրություն» զեկույց-2022. Հայաստանը բարելավել է իր դիրքերը
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ԵՔ:
Դիտումների քանակը` 742