WomenNet.am-ը ներկայացնում է իր առաջնահերթ թեմաների տասնյակը 2021 թվականին

 

WomenNet.am-ը  ներկայացնում  է 2021 թվականին լույս տեսած  իր հրապարակումների 10 հիմնական թեմաները, որոնք առնչվում են կանանց իրավունքների և հնարավորությունների ապահովման խնդրին:

 

 

 

Կին նորարարներ-2021․ Լավագույն 10 պատմությունները

 

WomenNet.am -ը  ամփոփել է «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավը, որի շրջանակում 2021 թվականի ընթացքում բացահայտվել և հրապարակվել են ավելի քան 50 պատմություններ: Ամենաընթերցված 10-ը, որոնք պատմում են տարբեր ոլորտներում կանանց ուշագրավ նախաձեռնությունների մասին, ներկայացվել են «Կին նորարարները ճգնաժամի պայմաններում» մուլտիմեդիա ամփոփագրում:

Քարոզարշավի շրջանակում պատմել ենք այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում:

Մենք նորարարություն ենք դիտարկել ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք հանրային կարևորության որևէ խնդիր լուծելու, իրական փոփոխություններ բերելու, համայնքին կամ շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն:

 

 

Քարոզարշավի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Քարոզարշավի ամփոփումն այստեղ.

 

 

 

 

ՏԻՄ ընտրություններ-2021.  Կանանց ներկայացվածությունը նորընտիր ավագանիների կազմում կտրուկ աճել է/ ինֆոգրաֆիկա

 

 

WomenNet.am -ը  անդրադարձել է 2021 թվականին հոկտեմբերի  17-ին, նոյեմբերի  14-ին, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին  կանանց մասնակցությանը՝ ներկայացնելով կին թեկնածուների առաջադրումների և ընտրությունների արդյունքների մանրամասները:    

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

Կանանց ներկայացվածությունը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում  ձևավորված  ավագանիների կազմում կտրուկ աճել է/ ինֆոգրաֆիկա

Կանանց  ինքնաբացարկները ՏԻՄ ընտրություններում.  որո՞նք են պատճառները

Որքան քվե են ստացել քաղաքական ուժերը, որոնց ցուցակները կանայք էին գլխավորում

Նոյեմբերի 14-ի ՏԻՄ  ընտրություններ. նորընտիր  ավագանիների կազմում՝ մեկ երրորդը  կանայք են/ ինֆոգրաֆիկա

Առավել մեծ թվով կին թեկնածուներ են առաջադրվել Ջերմուկում, Վաղարշապատում, Խոյում/ ինֆոգրաֆիկա

Կանանց ներկայացվածությունը հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում  ձևավորված  ավագանիների կազմում կտրուկ աճել է/ ինֆոգրաֆիկա

Դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրված կուսակցություններից երեքի ցուցակները կանայք են գլխավորում

Նոյեմբերի 14-ի ընտրություններ. Ինչպե՞ս են կանայք ներկայացված ընտրացուցակներում/ ինֆոգրաֆիկա

Ինչպե՞ս է փոխվելու կանանց ներկայացվածությունը ավագանիներում հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո

 

 

Ինչպե՞ս են կանայք ու տղամարդիկ մասնակցում ընտրական գործընթացներին․ ԿԸՀ հետազոտության տվյալներ

 

WomenNet.am -ը  ուշադրության կենտրոնում է պահել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը:

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված կին թեկնածուները

Նորընտիր ԱԺ խորհրդի կազմում ընդամենը երկու կին ընդգրկվեց

Կանանց ներկայացվածությունը նորընտիր խորհրդարանում 33.6% է

Միջազգային դիտորդներն արտահերթ ընտրություններում ատելության խոսքի ու կանանց մասնակցության մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներ. հաղթահարվե՞լ է արդյոք քաղաքական ճգնաժամը

Արտահերթ ընտրություններին ընդառաջ. կանանց մասնակցություն

 

 

«Կանանց ձայնը» խորհրդարանում, ավագանիներում, պատերազմի հետևանքների ու համավարակի դեմ պայքարում 

 

 

«Կանանց ձայնը» խորագրի ներքո WomenNet.am -ը  ներկայացրել է կին քաղաքական և հասարակական գործիչների  կարծիքները կամ նրանց  նախաձեռնությունները տարբեր ոլորտներում:

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

 

Մանե Թանդիլյան. «Կանանց քաղաքական ներգրավվածությունը կենսական անհրաժեշտություն է երկրի զարգացման համար»

Գյումրու  ավագանու կին անդամները՝ իրենց աշխատանքի արդյունքների ու առաջիկա ընտրությունների մասին

Անկախ կին պատգամավորները միավորվել  են  «Արցախ» նախաձեռնության  շուրջ

Բացի 73 գերիներից, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է․ Սիրանուշ Սահակյան

Նարե Ղազարյան. « Հիմա առավել ևս իմ ուժերը, կարողություններս կարող են օգտակար լինել»

«Մենք հիմա ապրում ենք ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղում». Նարինե Ջհանգիրյան

Աննա Ավալյան. «Սահմանին ապրող մայրը միայն և միայն խաղաղություն է ուզում»

«Անկախ նրանից՝ որքան է մեղքի իմ բաժինը, ցանկանում եմ ներողություն խնդրել». Տաթևիկ Հայրապետյան

«Երբ ամեն մեկը պատասխանատու է  դառնում դիմացինի առողջության համար»

«ԱԺ–ն պարտավոր էր գերիների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ ». Աննա Գրիգորյան

 

 

Կանայք գործադիր իշխանության ղեկին.  առաջին կին վարչապետից մինչ այսօր

 

Վիճակագրական տվյալները  փաստում են, որ  1960-2021թթ ժամանակահատվածում  ողջ աշխարհում գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնում կանանց թիվը մեկ տարվա ընթացքում երբևիցե չի գերազանցել 19-ը, ինչը  այդ պաշտոնները զբաղեցրածների թվի 10%-ից պակաս է (ՄԱԿ-ի  անդամ պետությունների թիվը – 193):  1960 թվականից ի վեր գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնը կանայք զբաղեցել են ընդամենը 58 երկրներում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին կին վարչապետը Շրի Լանկայի Սիրիմավո Բանդարանայեկն էր, ով ստանձնեց Շրի Լանկայի «Ազատություն» կուսակցության ղեկավարությունը, երբ 1959 թվականին սպանվեց նրա ամուսինը: Շրի Լանկան ընդամենը տասներեք երկրներից մեկն է, որն ունեցել է մեկից ավելի կին գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնում, և այդ երկրների մեծ մասը գտնվում են կամ Հնդկաստանի ենթամայրցամաքում, կամ hյուսիսային Եվրոպայում: Այս տասներեքից Նոր Զելանդիան և Ֆինլանդիան միակ երկրներն են, որոնք ունեցել են երեք կին ղեկավարներ, այդ թվում` ներկայիս վարչապետներ Ջասինդա Արդերն ու Սաննա Մարին:

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա

Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը

Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը  կանայք են

Ճգնաժամի ժամանակ կանայք ավելի լավ առաջնորդներ են. հետազոտություն

Հասարակությունում երեխայի բարեկեցությունը ուղիղ համեմատական է կնոջ սոցիալական դերին. հետազոտություն

«Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին». ՄԻՊ-ի տարեկան հաղորդում

Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում. վերլուծություն

Ավելին, քան մի տեղ բանակցային սեղանի շուրջ. ինչու անվտանգության ոլորտում կանանց կարիքն է զգացվում

 

 

 

Կանայք Հայաստանի աշխատաշուկայում. խտրականությունը թվերով և փաստերով

 

 

 

Կանանց մուտքը աշխատուշուկա խոչընդոտող պատճառներից կարելի է առանձնացնել երկու հիմնականը: Առաջինը՝ աշխատանքն ու ընտանիքի անդամների խնամքը համադրելու հնարավորությունների բացակայությունը: Հաճախ  ծննդաբերությունից հետո կանայք ուղղակի չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, որովհետև պետությունը չի կարողանում մանկահասակ երեխաներին նախակրթարանների խնդիր լուծել, իսկ դայակի ու մասնավոր մանկապարտեզների ծառայությունների գումարն էլ, երբեմն ավելի մեծ է, քան ակնկալվող աշխատավարձը։ Երկրորդ Հայաստանում բավականին տարածված հանգամանքն աշխատելու ուղղակի արգելքն է ամուսնու կողմից: Մեզանում հաճախ տղամարդիկ են որոշում, թե որտեղ, ինչ մասնագիտությամբ ու ինչ պայմաններով աշխատի կինը։ Կամ ընդհանրապես աշխատի թե ոչ…

 

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

 

Պաշտպանվա՞ծ են արդյոք աշխատանքային իրավունքները Հայաստանում

Ինչպե՞ս ձեռք բերել փորձը, երբ որևէ գործատու աշխատանքի չի ընդունում առանց փորձի

Հաշմանդամություն ունեցող կանայք աշխատանքի շուկայում. կրկնակի խտրականություն

«Միշտ մտածել եմ, որ քաղծառայողները պաշտպանված են  օրենքով»

Համավարակի պատճառով անհավասարությունն աշխատանքի շուկայում խորանում է. ԱՄԿ

 

 

«Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

 

 

Կանանց իրավունքներին վերաբերող միջազգային անցուդարձի շրջանակում 2021 թվականին տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից մեկը՝  Փարիզում հունիսի  30-ին  մեկնարկած  «Հավասարության սերունդ» ֆորումն էր, որն ազդարարեց  ՄԱԿ-ի Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագրի վրա հիմնված «հնգամյա գործողությունների ճանապարհը», ինչը կօգնի վերացնել կանանց այսօրվա  դրության և մինչև 2030 թ. հռչակված զարգացման նպատակների միջև առկա անջրպետը: 

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

 

«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

Այս տարվա  ԵԽԽՎ-ի  մրցանակին արժանացավ սաուդցի կանանց իրավունքների պաշտպանը

Ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց  քաղաքական առաջընթացը

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

ԵԱՀԿ խորհրդարանականները խոսել են խաղաղության և անվտանգության հարցերում կանանց դերի բարձրացման մասին

Վիեննայում կայացավ խորհրդարանների կին խոսնակների 13-րդ գագաթնաժողովը

Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ

Global Gender Gap-2021. Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը

«Կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման առաջնագծում և առանցքում»

 

 

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության և սեքսիզմի

 

 

Թեման տարիներ շարունակ WomenNet.am -ի օրակարգում է գտնվել : Արձագանքել ենք սեքսիզմի դրսևորումներին   հանրային տիրույթում և խոսքում, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդրին…

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում

«Ես սկսեցի ապրել դժոխքում». կյանքը կորոնավարակից հետո  

Կանանց նկատմամբ բռնությունների կանխմանն ուղղված օրենսդրությունը՝ ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում

«Անգամ մայրս է հիմա զարմանում, թե ինչպես կարողացա ոտքի կանգնել․․․»

Ստամբուլն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի որոշման

«Իմ նկատմամբ այսօրինակ վերաբերմունքն իմ կին լինելու պատճառով էր». Ուրսուլա ֆոն դեր Լայենը «sofagate» սկանդալի մասին

 

 

«Զապել» միջազգային ֆորումը կմիավորի  կին գրողներին

 

 

 

Այս տարի Երևանում ազդարարվեց «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի մեկնարկը:  Ֆորումը կոչվել է 20-րդ դարի  կանանց իրավահավասարության հարցերը մշտապես բարձրաձայնող Զապել Եսայանի անունով։  Ֆորումի կազմակերպիչներն այսպես են ձևակերպում  իրենց նպատակը.

 

«Իր օրինակով Զապել Եսայանը, ինչպես նաև ֆորումի մասնակից մյուս` թե՛ հայ, թե՛ օտարազգի կանայք ամենևին նպատակ չունեն ապացուցելու իրենց գոյության կարևորությունը կամ շնորհի համարժեքությունը իրենց տղամարդ գրչընկերների հանդեպ։ Ֆորումը կտրամադրի հարթակ` ներկայանալու և միջազգային մակարդակում երկխոսություն ստեղծելու համար։ Մասնակիցներն իրենց օրինակով կոգևորեն երիտասարդներին և գրող լինելու բացարձակ քաջությունը կփոխանցեն մեզ բոլորիս՝ ապրելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու համար»:

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

 

Օսկարին այս տարի արժանացավ կին ռեժիսորը

«Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է․․․խոսե՛ք»

«Անվախ աղջիկ»-ը համարձակ է, պահանջատեր, իր իրավունքների տերն է»…

«Պատերազմի և համավարակի միջև»․ ականատեսների պատմություններ»

«20-րդ դարի ականավոր հայ կանայք». հանդիպում 100 տարի անց

 

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

 

Կանանց հնարավորությունների ընդլայնմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությունները մշտապես տեղ են գտնում  WomenNet.am -ի   հարապարակումներում:

 

 

Թեմայի շուրջ ավելին.

 

 

Կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավումը  կխրախուսվի  ֆինանսապես 

Կանանց ներկայացվածությունը գործադիրում և կանանց հիմնախնդիրներին անդրադարձը կառավարության ծրագրում

Ուժի մեջ է մտել աշխատաշուկայում բռնությունների ու ոտնձգությունների խնդրի վերաբերյալ  առաջին կոնվենցիան

Դրական փոփոխություններ մայրական նպաստի տրամադրման կարգում

Ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային ցուցակների

Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել գենդերային քվոտան

Աջակցություն բազմազավակ ընտանիքներին. նոր օրենքը ներկայացվել է քննարկման  

 

 

Դիտումների քանակը` 959

Գլխավոր էջ