WomenNet.am. Շնորհավորում ենք Ամանորն ու շնորհակալ ենք, որ մեզ հետ եք…

 

Սիրելի ընթերցողներ և գործընկերներ,

 

Շնորհավորում ենք Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Մաղթում առողջություն, սեր ու  խաղաղություն,  նոր հաջողություններ ու վերելքներ…

 

Սնցնող տարին հոբելյանական էր մեր կազմակերպության և կայքի համար՝    «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն իր հիմնադրման 15 ամյակը բոլորեց, իսկ WomenNet.am կայքն իր գործունեության  10-ամյակը:  

 

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիներին մեզ հետ էին և այսօր էլ մեր կողքին են: Ձեր մշտական ներկայությունն ու ձեր հետաքրքրվածությունը մեր աշխատանքով անչափ ոգևորիչ էին մեզ համար և այն շարժիչ ուժն են հանդիսանում, որը նոր գաղափարներ է տալիս և նոր հեռանկարներ է բացում  մեր առաքելությունն իրագործելու համար:

 

Թ’ող Նոր տարին նոր հույսեր և  միայն բարի լուրեր բերի, երազանքներ և ցանկություններ իրականացնի…

 

Կրկին շնորհակալություն, որ միասին ենք:

 

 Սիրով ու հարգանքով,

WomenNet.am -ի թիմ

Դիտումների քանակը` 1031

Գլխավոր էջ