WomenNet.am կայքը լավագույնն է «Տարվա հայեր-2014» –ի անվանակարգերից մեկում
«ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացմամբ WomenNet.am տեղեկատվական-վերլուծական պորտալը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է հասարակական կազմակերպության տարվա լավագույն կայք: Շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մեր օգտին:
Նշենք, որ «ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» քաղաքացիական նախաձեռնությունը ամեն տարի ներկայացնում է իր տեսակետը տարվա ամենաազդեցիկ հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց և կազմակերպությունների վերաբերյալ:
«Տարվա հայեր-2014»-ի թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում և տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով` յուրաքանչյուր անվանակարգի համար առնվազն երեք թեկնածու սկզբունքով: Վերջնական ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր թեկնածուի մասով նախաձեռնության բոլոր անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով. ընտրվել են ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները: Նախաձեռնության հեղինակները նշում են , որ հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնի առանձնահատկությունները, որպես թեկնածու ի պաշտոնե չեն առաջարկվում ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
«Տարվա հայեր-2014»-ի բոլոր անվանակարգերը այստեղ
Դիտումների քանակը` 3614