Վանաձորցիներն ակիտվորեն քննարկեցին «Կինը և քաղաքականությունը» թեման

dsc_1400

Շաբաթ օրը Վանաձորում՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ֆոկուս խմբային քննարկում՝ «Կինը և քաղաքականությունը» թեմայով: Քննարկումը կազմակերպել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և Հայաստանում Եվրոպական Միության աջակցությամբ:

 

Քննարկմանը մասնակցեցին ավագանու անդամներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր տարիքի վանաձորցիներ:

 

Մասնակիցները ներկայացրեցին քաղաքականության մեջ կանանց դերակատարության վերաբերյալ իրենց տեսակետները, անդրադարձան առկա կարծրատիպերին և խոչընդոտներին:

 

Քննարկման ընթացքում ցուցադրվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համատեղ պատրաստած հաղորդումը՝ նվիրված կանանց քաղաքական մասնակցությանը:

dsc_1405

Ցուցադրությունից հետո քննարկումը վարող մասնագետները փորձեցին ներկաներից պարզել հաղորդման ազդեցությունը լսարանի վրա: Քննարկման մասնակիցներն ակտիվորեն ներկայացրեցին իրենց տեսակետները:

 

ՀԳ – «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում իր գործընկեր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը՝ Վանաձորում քննարկում կազմակերպելու հարցում աջակցելու համար

Դիտումների քանակը` 3207

Գլխավոր էջ