Կանայք կարող են աշխարհն ավելի խաղաղ դարձնել. Խաղաղության և Անվտանգության ութ բանաձև

 

1325-woman_peace_security2000 թվականից սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ութ բանաձև, որոնք ընդգրկում են  խաղաղության և անվտանգության հարցերում կանանց մասնակցության տարբեր կողմեր:  Ու թեպետ այդ բանաձևերով   հաստատվել է, որ կանանց   դերի բարձրացումը և գենդերային հավասարության ապահովումը հանդիսանում են միջազգային խաղաղության և անվտանգության բանալին, սակայն գործնականում այս թեզը  դեռ անտեսված է:

 

Առաջինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 31-ին  2000-ին ընդունված «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» 1325 բանաձևն էր, որն ուղղված է կանանց վրա զինված հակամարտությունների հետևանքների բացասական ներգործությունը մեղմելուն և կանանց դերի բարձրացմանը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, խաղաղության պահպանման գործում:

 

2008-ին ընդունված  1820  (2008) բանաձևն ուշադրությունը շեշտադրում է այն փաստը, որ հակամարտության պայմաններում սեռական բռնությունը ռազմական հանցագործություն է:

 

Հաջորդ թիվ 1888  (2009)  բանաձևում ՄԱԿ-ի ԱԽ-ն հանձնարարում է խաղաղապահ առաքելություններին զինված հակամարտության պայմաններում ապահովել կանանց և երեխաների պաշտպանությունը սեռական բռնությունից:

 

Մյուս ` թիվ 1889 (2009) բանաձևը պարունակում էր քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության հետագա ընդլայնման կոչ, ինչը 1325 բանաձևի իրականացման անհրաժեշտ պայմանն է: Խոսքը« ըստ էության,  իշխանության համար պայքարի կանոնների փոփոխության մասին է:

 

2010-ին ընդունվեց թիվ 1960  (2010) բանաձևը, որը կանանց հիմնախնդիրների, խաղաղության և անվտանգության համատեքստում զարգացնում և խորացնում է սեռական բռնության դեմ պայքարի թեման:

 

2013-ին  ընդունվեցին  ևս 2 բնաձև: Մեկը հակամարտությունների ընթացքում սեռական բռնության համար անպատժելիության դեմ պայքարին ուղղված թիվ  2106 (2013)բանաձևն է, որում շեշտադրվում է կանանց քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:  Մյուսը՝  թիվ  2122 (2013) բանաձևը, որում ընդգծվում է հիմնական 1325 բանաձևի կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման ջանքերում կանանց մասնակցության կարևորությունը:

 

Անցյալ  տարի 1325 բանաձևի  ընդունամն 15-ամյակի կապակցությամբ  ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի հատուկ նիստում ընդունվեց  ևս մեկ  բանաձոև   թիվ 2242 (2015)բանաձևը:   Այս փաստաթուղթը  թվով ութերորդ  բանաձևն է ՝ կանայք, խաղաղությունը և անվտանգությունը թեմայով:

 

Մինչդեռ աշխարհում  փախստականների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով և նրանց մեծ մասը կանայք ու երեխաներ են:

 

Հակամարտությունների կարգավորման մեջ կանանց մասնակցությունը  մնում է խիստ սահմանափակ .

 

– 1992-2009 թթ. ժամանակահատվածում սկսված միայն 5,9% խաղաղության բանակցություններին են կանայք մասնակցել:

– Հաշտության պայմանագրերի միայն 2,4%-ն է ստորագրվել կանանց ձեռքով:

– 1992-2009 թթ. ժամանակահատվածում ստորագրված 585 հաշտության պայմանագրերից միայն 16%-ում են հիշատակվում կանայք:

 

Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության  ընդլայնման  պահանջը, որը  1325 բանաձևի կարևոր մաս է  կազմում, նույնպես  շատ դանդաղ է ընթանում:

 

ՄԱԿ-Կանայք  կառույցի տվյալներով.

-Խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը  մոտ 23 տոկոս է կազմում,

-Նախարարների պաշտոններում կանայք 18 տոկոս են կազմում,

-Աշխարհի երկրներից  10-ը գլխավորում են կանայք և կառավարություններից  9-ն են ղեկավարում կանայք:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Խաղաղության բանաձև

Հայտարարություն պատերազմը վերսկսելու Ադրբեջանի վարչակազմի փորձերի կապակցությամբ

«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը». ՄԱԿ-ում ամփոփում են թիվ 1325 բանաձեի իրականացման արդյունքները

«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը ». 1325 բանաձևի դասերը

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

 

Դիտումների քանակը` 2783

Գլխավոր էջ