Շարունակվում է «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավը

 

WomenNet.am-ը  շարունակում է  «Կին նորարարները ճգնաժամը հաղթահարելու գործում» քարոզարշավը, որը  մեկնարկել է  մեր կայքում  այս տարվա փետրվարից  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

 

 

 

Քարոզարշավի շրջանակում  մենք պատմում ենք  այն կանանց մասին,  ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով  օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախում պատերազմի ծանր սոցիալ-տնտեսական և հոգեբանական հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում: 

 

 

 

Մենք նորարարություն են դիտարկում ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք  ռեալ փոփոխություններ բերելու, շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները  հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն: 

 

 

 

Հրավիրում ենք Ձեզ միանալ  քարոզարշավին.

 

 

Տեղեկացրեք մեզ, եթե Դուք անձամբ   կամ Ձեր ծանոթ կանանցից որևէ մեկը նորարար գաղափարներ է կյանքի կոչում  կամ ուղղակի  նորարար է իր էությամբ՝

 

 

– ուղարկելով նամակ հետևյալ էլեկտրոնային  հասցեով՝ womennetam@gmail.com կամ

 

 

– թողնելով հաղորդագրություն WomenNet.am-ի ֆեյսբուքյան էջում.

 

 

 

Քարոզարշավի նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ. 

 

 

WomenNet.am խմբագրություն

 

Դիտումների քանակը` 764

Գլխավոր էջ