Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը
Չնայած քաղաքական իշխանության ամենաբարձր մակարդակներում կանանց թվի որոշակի աճին, համատարած գենդերային անհավասարությունը քաղաքականության ասպարեզում պահպանվում է, – փաստում է Միջխորհրդարանակն միության և ՄԱԿ- Կանայք կառույցի ` 2021 թ-ի «Կանայք քաղաքականության մեջ » քարտեզը, որը ներկայացնում է նոր տվյալներ գործադիր, կառավարական և խորհրդարանական պաշտոններ զբաղենող կանանց վերաբերյալ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
Տվյալները ցույց են տալիս, որ կին նախարարների համաշխարհային մասնաբաժինը կազմում է 21.9%, ինչը մի փոքր ավել է, քան անցյալ տարի արձանագրված նախարարական պորտֆելներ ունեցող կանանց 21,3 %-ը: Տվյալները նաև բացահայտում են, որ աճել է այն երկրների թիվը, որոնց կառավարություններում ընդհանրապես չկան կանայք, թեև վերջին մի քանի տարիների ընթացքում հակառակ միտում էր նկատվում:
2021 թվականին կանանց օրենսդիրների համաշխարհային աճի մեջ նույնպես դանդաղ ձեռքբերումներ եղան, ինչպես ցույց է տրված անցյալ շաբաթ հրապարակված «Կանայք խորհրդարանում» Միջխորհրդարանական միության տարեկան զեկույցում: 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ազգային խորհրդարաններում կանանց համաշխարհային տեսակարար կշիռը 25,5 % է` չնչին աճ նախորդ տարվա 24,9%-ի փոխարեն:
ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկայի դիտարկմամբ. «Այս տարվա քարտեզը ցույց է տալիս, որ մեզ դեռ անհրաժեշտ է համարձակ, վճռական գործողություն ամբողջ աշխարհում՝ ներգրավելու կանանց որոշումների կայացման ոլորտներում` ավելի մեծ թվով և որպես լիարժեք գործընկերների: Կասկած չկա, որ դա կարելի է և պետք է արվի: Եվ պետք է արվի հիմա»:
ՄԽՄ- ի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգն ասել է. « Քաղաքական որոշումների կայացման մեջ այս տարվա կանանց թվի աճը պարզապես բավարար չէ, հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Covid-19 -ի համաճարակի ընթացքում առողջության, խնամքի և սպասարկման ոլորտի աշխատողների 70 տոկոսը կանայք են: Մեզանից յուրաքանչյուրը՝ տղամարդիկ և կանայք, պետք է շարունակեն պնդել կանանց ավելի մեծ ներկայացվածությունը քաղաքականության մեջ: Մենք ունենք դա իրականացնելու գործիքներ: Հիմա մեզ պետք է քաղաքական կամք»:
Նոր տվյալները ներկայացվել են Կանանց կարգավիճակի հանձնաժողովի` ՄԱԿ-ի գենդերային հավասարության ամենամեծ հավաքին ընդառաջ, որի այս տարվա առաջնահերթ թեման է` «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքի որոշումների կայացման մակարդակում, ինչպես նաև բռնության վերացումը գենդերային հավասարության հասնելու և բոլոր կանանց և աղջիկների հզորացման համար»: Թեման արդիական է նաև «Հավասարության սերունդ» ֆորում-ի ընդառաջ, որը կներկայացնի բազմաշահառու, “խաղի նոր կանոնները սահմանող» գործողությունների կոալիցիաներ վեց թեմաներով, ներառյալ առաջնորդության և ֆեմինիստական շարժումները:
Պետությունների և կառավարությունների ավելի շատ կին ղեկավարներ
Ըստ նոր տվյալների՝ 22 երկրներում կանայք զբաղեցնում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարների դերը` մինչդեռ 2020 թ.-ին այդ կանանց թիվը 20 էր: 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընտրված պետությունների ղեկավարների 5,9 տոկոսը (9-ը 152-ից) և Կառավարությունների ղեկավարների 6,7 տոկոսը (13-ը 193-ից) կանայք են: Եվրոպան այն տարածաշրջանն է, որտեղ կանայք ղեկավարում են ամենաշատ երկրները. 9 պետությունների ղեկավարներից 5-ը և 13 կառավարությունների ղեկավարներից՝ 7-ը: Սկանդինավյան երկրների` Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի ներկայիս ղեկավարները կանայք են:
Հավասար կառավարություններ
Այն երկրների թիվը, որտեղ կանայք զբաղեցնում են նախարարների պաշտոնների 50 և ավելի տոկոսը, 13-ն են, ինչը մեկով պակաս է , քան 2020-ին:
Մասնավորապես, 50 տոկոսից ավել կին նախարարներ կան հետևյալ երկրներում.
Նիկարագուա – 58,82%
Ավստրիա – 57,14%
Շվեդիա – 57,14%
Բելգիա – 57,14%
Ալբանիա – 56,25%
Ռուանդա – 54,84%
Կոստա Ռիկա – 52.00%
Կանադա – 51,43%
Անդորրա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գվինեա-Բիսաու, Իսպանիա – 50.00%
Բոլոր տարածաշրջաններում ավելի շատ կին նախարարներ
Քաղաքական կամքը մեծ դեր է խաղում գենդերային հավասարությունը խթանելու գործում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է նախարարներ նշանակելուն: Արդյունքում, որոշ երկրներ 2021 թ.-ին կտրուկ աճ գրանցեցին կանանց նախարարների իրենց մասնաբաժնում:
Եվրոպան 2021-ին գործադիր մակարդակում կանանց քաղաքական ներկայացուցչության երկու ամենամեծ թռիչքներն ունեցավ: Կառավարությունում կանանց մասնաբաժինը Լիտվայում 8-ից հասավ 43%-ի, իսկ Բելգիայում ավելի քան կրկնապատկվեց`25-ից 57 %:
Նամիբիան ամենամեծ թռիչքը կատարեց Աֆրիկայում՝ կին նախարարների ընդհանուր մասնաբաժինը 15-ից հասցնելով 39%-ի: Ռուանդան դեռ գլխավորում է տարածաշրջանը՝ պահպանելով կին նախարարների ամենամեծ մասնաբաժինը ՝ 54,8%, ինչպես նաև գլխավորելով համաշխարհային ռեյտինգները կին խորհրդարանականների թվով:
Ամերիկայում Միացյալ Նահանգների նորանշանակ կառավարությունը ձևավորվում է որպես երկրի պատմության մեջ ամենահավասարակշիռը. Կանանց բաժին ընկած նախարարների պորտֆելների թիվը 2020 թ.-ի 17%-ից հասան 46%-ի՝ 2021 թվականին: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում, հստակ առաջատարը Նիկարագուան է, որտեղ նախարարությունների 58,82 %-ը ղեկավարում են կանայք:
Ասիայում, Մոնղոլիան 2020 թ.-ի 6,7% կին նախարարներից 2021 թվականին հասել է 18,8 %-ի, ինչը տարածաշրջանում ամենամեծ տոկոսային կետով աճն է:
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Լիբանանը ներկայումս ունի կին նախարարների ամենամեծ մասնաբաժինը ՝ 31,6%: Թունիսում ամենամեծ աճն է գրանցվել ՝ 2020 թվականի 6,9%-ի փոխարեն հասնելով 29,2 %-ի:
Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում Կիրիբատին ձեռք բերեց մեկ կին նախարար, իսկ նրա խորհրդարանն առաջին անգամ ընտրեց կին խոսնակ: Նոր Զելանդիան պահպանում է կին նախարարների ամենամեծ մասնաբաժինը `40%, նախորդ տարվա համեմատ աճելով 10%-ով:
Առանց կին նախարարների երկրների թիվն աճում է
Չնայած բոլոր տարածաշրջանների ընդհանուր ձեռքբերումներին, 2021 թ.-ին կին նախարար չունեցող երկրների թիվն աճել է` հասնելով 12-ի, 2020 թ. 9-ի փոխարեն:
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոչ մի կին նախարար չկա Ադրբեջանի, Հայաստանի, Բրունեյ Դարուսսալամի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Պապուայի, Նոր Գվինեայի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Սաուդյան Արաբիայի, Թայլանդի, Տուվալուի, Վանուատուի, Վիետնամի և Եմենի կառավարությունների կազմում:
Բնապահպանության պորտֆելն առաջին տեղում է
Բնապահպանությունը կամ էներգետիկայի նախարարի պորտֆելն առաջին տեղում է ` կանանց պատկանող նախարարական պորտֆելների թվում:
Այնուամենայնիվ, կին նախարարները շարունակում են գերակշռել սոցիալական, կանանց և գենդերային հավասարությանն առնչվող հարցերին վերաբերող ոլորտներում:
Կանանց մասնաբաժինը ավանդաբար տղամարդկանց կողմից ղեկավարվող նախարարական պորտֆելներում մի փոքր աճել է 2021 թ.-ին ՝ համեմատած 2020 թ. օրինակ, այժմ կանանց են բաժին ընկել պաշտպանական ոլորտի պորտֆելների 13.5%-ը` նախորդ տարվա 11.9%-ի փոխարեն, իսկ ֆինանսների ոլորտում զբաղեցրած պորտֆելների 11.5%` նախորդ տարվա 10.1 %-ի համեմատ:
Արտաքին գործերի նախարարական պորտֆելներ ունեցող կանանց մասնաբաժինը նույնպես զգալի աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ `16,8%-ից հասնելով 26%-ի:
Քարտեզն ամբողջությամբ հասանելի է այստեղ
Դիտումների քանակը` 1248