«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

Կանանց դրության հանձնաժողովի մարտի 10-ին կայացած նիստերից մեկը  նվիրված էր «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» նախաձեռնությանը, որը հայտարարվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից  2010-ին  եւ որի նպատակն էր  կանխել մինչև 5 տարեկան 15 միլիոնից ավելի երեխաների և 570 հազ. կանանց հղիության և ծննդաբերության ընթացքում տեղի ունեցող մահացությունը:

 

Ինչպես նշեց իր ելույթում  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այս նախաձեռնության մեկնարկի պահից 5 տարվա ընթացքում հաջողվել է փրկել 2,4 մլն. կանանց և երեխաների: Դա արվել է  առողջապահության ֆինանսավորման մեծացման, քաղաքական կամքի ամրապնդման և բժշկական ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու շնորհիվ:

 

«5 տարի անց այդ գործընկերությունը շարունակվում է», – հայտնեց Բան կի Մունը: Նա ընդգծեց, որ 2010-ին մեկնարկած այս նախաձեռնությանը միացել են 300 գործընկերներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հայտարարեցին 400 կոնկրետ պարտավորությունների մասին, որոնք ուղղված են կանանց և երեխաների առողջության բարելավմանը:

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա»  քարոզարշավի շրջանակներում մեծ թվով երեխաներին տրամադրվել է դիարեայի դեմ դեղամիջոցներ, ավելի շատ երեխաներ են սկսել ճիշտ սնվել, թեպետ այսօր աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ երեխան թերսնվում է:  Այդ նույն խնդիրը առկա է նաեւ Հայաստանում, որտեղ մասնագետներն ահազանգում են  մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում 19 տոկոս թերաճության մասին: Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, անցկացվել են տեղեկատվական քարոզարշավներ կրծքով կերակրման օգտակարության վերաբերյալ: Այսօր աշխարհում ավելի շատ կանայք են ծննդաբերում  բժշկական հաստատություններում, ավելի շատ կանայք և աղջիկներ են օգտվում սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից: ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանայք հակառետրովիրուսային դեղամիջոցներ՝ կանխելով վարակի փոխանցումը պտղին:

 

Նիստին ներկա  հայտնի երգչուհի, UNAIDS- ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան պատմել է UNAIDS- ի հաջողությունների մասին ՄԻԱՎ-ի՝ մորից մանկանը փոխանցման կանխման ոլորտում. «Ես ուզում եմ խնդրել ձեզ ետ չկանգնել, քանի դեռ չենք հասել բոլոր կանանց և աղջիկների նկատմամբ հավասար, արդարացի և արժանի վերաբերմունքի՝ միշտ և ամենուր, և չենք հասել այն նպատակին, որ ոչ մի երեխա լույս աշխարհ չգա ՄԻԱՎ- վարակով», – հայտնեց երգչուհին:

 

Բրեժնևան պատմել է, որ շփվել է վարակակիր կանանց և դեռահասների հետ Ուկրաինայում, Հայաստանում ր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում: Նրա խոսքերով, նրանք բոլորն էլ օգնության և աջակցության կարիք ունեն:

 

Ամփոփելով քննարկումը ՄԱԿ-ի ղեկավարը Բան կի Մունը կոչ արեց անել անել ամեն հնարավոր բան, որպեսզի յուրաքանչյուր կին չվախենա իր կյանքի համար հղիության և ծննդաբերության ընթացքում և որպեսզի ոչ մի երեխա չմահանա այն հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել:

 

Երեւան-Նյու Յորք

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

 

 

 

Դիտումների քանակը` 3263

Գլխավոր էջ