Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված կին թեկնածուները

 

 

 

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 26 քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ ներկայացրել են իրենց ցուցակներում 2613 թեկնածու, որոնցից  956-ը կամ 36․6%-ը կանայք են։

 

 

Ցուցակներում կանանց ընդգրկվածության ցուցանիշը տատանվում է  30-44 % -ի սահմաններում:  Կանանց ներկայացվածությունն ամենացածրն է «Հայաստան» դաշինքում (30․7%), իսկ ամենաբարձրը «Համահայկական Ազգային Պետականություն»  կուսակցությունում (43.9%):

 

 

 

Ցուցակները ձևավորելիս քաղաքական ուժերի գերակշիռ մասն առաջնորդվել են օրենքի ներքևի շեմի պահանջով՝ հատկացնելով առաջին կին թեկնածուներին երրորդ հորիզոնականը: Գրեթե բոլոր ցուցակների առաջին տասնյակում կին թեկնածուները երեքն են։ Հինգ կին է ներկայացված միայն  «Ազատություն» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, չորս կին ՝ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջին տասնյակում:

 

 

26 քաղաքական ուժերից ընդամենը երկուսի ցուցակներն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջին հորիզոնականում  Կարին Տոնոյանն է:

 

 

Համապետական ցուցակների երկրորդ մասում, որը  նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող թեկնածուների համար, ընդգրկված է ընդհանուր թվով 14 թեկնածու, որոնցից  3-ը կանայք են: Իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդգրկել միայն  հինգ քաղաքական ուժ՝ «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր»,  «Բարգավաճ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը: 

   

 

WomenNet.am-ը վերլուծել է  ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ընտրական ցուցակները՝ ըստ կանանց ներկայացվածության։

 

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. «Արդար Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 85 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, մեկի գրանցումը մերժվել է։ Արդյունքում հանձնաժողովի հրապարակած ցուցակում առկա է 84 թեկնածու, որից 34-ը կանայք են։ Ստացվում է, որ կուսակցության ներկայացված ցուցակում կանայք կազմում են մոտ 40, 5 %-ը։

    Ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Ցուցակում առաջին կինը ներկայացված է երրորդ համարում։ Առաջին տասնյակում երեք կանայք կան. 

 

3-րդ հորիզոնական՝ Մարինե Նուրբեկյանը, «Արդար Հայաստան» կուսակցություն,  չի աշխատում, 1981 թ
6-րդ հորիզոնական՝ Ադելինա Շահինյան, «Արդար Հայաստան» կուսակցություն, Այնթափ համայնքի թիվ 1 միջն. դպրոցի ուսուցչուհի, 1987 թ.
9-րդ հորիզոնական՝ Թերեզա Զաքարյան, «Արդար Հայաստան» կուսակցություն, չի աշխատում, 1985 թ.։

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

2. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակում 101 թեկնածու կա, որից 33-ը կանայք են, այսինքն թեկնածուների մոտ 33 %-ն են կանայք։ Առաջին կին թեկնածուն 3-րդ հորիզոնականում է, առաջին տասնյակում կանայք ամեն երրորդ տեղում են։

 

3-րդ հորիզոնական՝ Ինեսսա Գաբայան, անկուսակցական, «Միեզերք» ՍՊԸ տնօրեն, 1957 թ.
6-րդ հորիզոնական՝  Աննա Գևորգյան, անկուսակցական, ԵՊՀ գիտաշխատող, 1985 թ.
9-րդ հորիզոնական՝ Կարինե Յարալյան, անկուսակցական, ԵՊՀ դասախոս, 1975 թ.

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

3. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ցուցակում 157 թեկնածու կա, որից 53-ը կամ մոտ 34 %-ը կանայք են։  Այստեղ էլ առաջին կինը երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կին թեկնածու կա։

 

3-րդ հորիզոնական՝ Լիլիթ Մակունց, ՔՊ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, 1983թ.
6-րդ հորիզոնական՝  Լենա Նազարյան, ՔՊ, ԱԺ փոխնախագահ, 1983 թ.
9-րդ հորիզոնական՝ Արփի Դավոյան. ՔՊ, ԱԺ պատգամավոր, 1985 թ.։

 

 

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ԿԸՀ ներկայացրած ընտրական ցուցակ 101 թեկնածու է եղել։ ԿԸՀ որոշումներով, ցուցակում ներառված 9 անձանց գրանցումը որպես թեկնածու մերժվել է։ Նրանցից երկուսը կանայք են։ Արդյունքում 92 թեկնածուներից 35-ը կամ 38 %-ը կանայք են։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

 

Ցուցակի առաջին կինը ներկայացված է  եղել երրոդ համարում, սակայն երկրորդ տեղում գտնվող Վահագն Չախալյանի գրանցումը մերժելու արդյունքում Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։  Առաջին տասնյակում երեք կանայք կան։ Մնացած հերթականությունը մյուս քաղաքական ուժերի պես է.

 

2-րդ հորիզոնական-Կարինե Նալչաջայան, կուսակցական, Եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, 1954 թ.
6-րդ հորիզոնական՝ Մարինե Ֆարմանյան, կուսակցական, Փաստաբանների պալատի անդամ, 1980 թ.
9-րդ հորիզոնական՝ Լուսինե Սարգսյան, կուսակցական, ՓՊ անդամ, 1988 թ.։

 

 

 

 

 

 

5. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ցուցակ, թեկնածուներից երեքի գրանցումը մերժվել է։ Մերժված թեկնածուներից մեկը կին է։ Արդյունքում ցուցակում մնացել է 83 թեկնածու, որից 33-ը կամ մոտ 40 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երկրորդ հորիզոնականում է, իսկ տասնյակում 5 կին թեկնածու կա։

 

2-րդ հորիզոնական-Աիդա Բատիկյան, կուսակցական, աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1982 թ.
5-րդ հորիզոնական-Շողակաթ Միքայելյան, կուսակցական, թոշակառու, 1955 թ.
7-րդ հորիզոնական-Նարինե Կռոյան, կուսակցական, գրող, 1961 թ.
9-րդ հորիզոնական-Լիլիթ Հովհաննիսյան, կուսակցական, լրագրող, 1991թ.
10-րդ հորիզոնական-Նունե Ավանեսյան, կուսակցական, բժիշկ

 

 

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ

 

6. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք կուսակության» նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 230 թելնածուից կազմված ցուցակ, նրանցից 80-ը կամ մոտ 35 %-ը կանայք են։ Չգրանցված թեկնածուներ չկան։ «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքի ցուցակում առաջին կինը երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա՝

 

3-րդ հորիզոնական-Աննա Մկրտչյան, ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի օգնական, 1994 թ.

6-րդ հորիզոնական-Թագուհի Թովմասյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, 1982 թ.

9-րդ հորիզոնական-Թեհմինա Վարդանյան, «Հայրենիք» կուսակցություն, Երևանի ավագանու անդամ, 1988 թ.։

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

7. «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Ավագյանը։ Նա «ԷլԷյ» խորհրդատվական գրասենյակ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, «ԱՐՄԻՆ» ՀԿ նախագահը։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ, որից երկուսի գրանցումը մերժվել  է։  Ընտրական ցուցակում ներառված 86  թեկնածուներից  37-ը կամ մոտ 42 %-ը կանայք են։ Ցուցակի առաջին տասնյակում երեք կին թեկնածուներ կան.

 

1-ին հորիզոնական-Լուսինե Ավագյան, կուսակցական, 1974 թ.

4-րդ հորիզոնական-Սվետլաննա Պետրոսյան, անկուսակցական, դեղատան աշխատակից, 1996 թ,

9-րդ հորիզոնական-Համեստ Ազատյան, կուսակցական, չի աշխատում, 1960 թ.

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած ընտրական ցուցակում, որը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը, 82 թեկնածու է ներկայացված, նրանցից 36-ը կամ մոտ 44 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածուներ կան.

 

3-րդ հորիզոնական-Մարիամ Մեծոյան, կուսակցական, ԳԱԱ գիտաշխատող, 1988 թ.

6-րդ հորիզոնական-Սոնա Նաջարյան, կուսակցական, Ավանի մշակույթի տուն ՀՈԱԿ «Ռադիո Մշակույթ» ստուդիայի ղեկավար, 1989 թ.

9-րդ հորիզոնական-Պերճուհի Գևորգյան, կուսակցական, 1991 թ.։

 

 

ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

9. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԿԸՀ է ներկայացրել  107 թեկնածուից կազմված ցուցակ, որից 35-ը կամ մոտ 33 %-ը կանայք են։  

 

Առաջին կին թեկնածուն ներկայացված է երրորդ հորիզոնականում,  առաջին տասնյակում երեք կին կա՝

 

3-րդ հորիզոնական-Անի Սամսոնյան, կուսակցական, ԱԺ պատգամավոր, 1990 թ.

6-րդ հորիզոնական-Կարինե Ղուկասյան, կուսակցական, «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն, 1968 թ.

9-րդ հորիզոնական-Սրբուհի Գրիգորյան, կուսակցական, ԱԺ պատգամավոր, 1974 թ.։

 

 

 

 

10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ ԿԸՀ ներկայացված ցուցակում ընդգրկված է 88 թեկնածու, որից 29-ը կամ մոտ 33 %-ը կանայք են։ Առաջին կինը ցուցակի երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու է ընդգրկված.

 

 

3-րդ հորիզոնական-Սոնա Գուլքանյան, «Ալյանս», Գուլքանյան գրուպ ՍՊԸ-ի տնօրեն, 1972 թ.

 6-րդ հորիզոնական-Գայանե Մխիթարյան, «Մեր տունը Հայաստանն է», ԳԱԱ Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի գիտական քարտուղար, 1964 թ.

 9-րդ հորիզոնական-Մարինե Մովսիսյան, «Մեր տունը Հայաստանն է», Միջազգային գործարարության աջակցության խորհրդատվական ընկերության հիմնադիր գործադիր տնօրեն։

 

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

11. ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում 103 թեկնածու է ներկայացված, նրանցից 35-ը կամ մոտ 34 %-ը կանայք են։  Ցուցակի առաջին կինը երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կին թեկնածու է ներառված.

 


3-րդ հորիզոնական-Անի Խաչատրյան, կուսակցական, Երևանի ավագանու անդամ, 1984 թ.

 6-րդ հորիզոնական-Անահիտ Ադամյան, կուսակցական, չի աշխատում, 1961 թ.

 9-րդ հորիզոնական-Հայկանուշ Ղշյան, կուսակցական, «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի հաշվապահ, 1973 թ.։

 

 

«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

12. «Հայոց հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է իրավապաշտպան Արտակ Գալստյանը, ԿԸՀ է ներկայացրել ընտրական ցուցակ, որում եղել է 91 թեկնածուի։ Մեկ թեկնածուի գրանցումը մերժվել է։ Արդյունքում հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված ցուցակի համաձայն, կա 90 թեկնածու, որից 32-ը կամ մոտ 36 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երկրորդ տեղում է, տասնյակում չորս կին թեկնածու կա.

 

2-րդ հորիզոնական-Անահիտ Եղոյան, կուսակցական, չի աշխատում, 1968 թ.

4-րդ հորիզոնական-Սուսաննա Սարգսյան, կուսակցական, «Ագլա Լոյերս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, 1979 թ.

7-րդ հորիզոնական-Մարինա Խաչատրյան, անկուսակցական, «Միքայելյան ՎԻ», բժիշկ- նեյրովիրաբույժ, 1981 թ.

10-րդ հորիզոնական-Կարինե Ղուկասյան, կուսակցական, «Միկա Սպորտ Կոմպլեքս» , գանձապահ, 1989 թ.։

 

 

 

 

  1. «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին տեղում «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։ ԿԸՀ է ներկայացվել 83 թեկնածուից կազմված ցուցակ, կին երկու թեկնածուի գրանցումը մերժվել է։ Արդյունքում ցուցակում մնացել է 81 թեկնածու, որից 30-ը կամ 37 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երրորդ հորիզոնականում է, տասնյակում չորս կին թեկնածու կա.

 

 

 3-րդ հորիզոնական-Աննման Խաչատրյան, ԱԻՄ նախագահության անդամ, 1957 թ.

 6-րդ հորիզոնական-Կարինե Սարգսյան, անկուսակցական, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն, 1965 թ.

9-րդ հորիզոնական-Մանյա Այվազյան, ԱԻՄ նախագահության անդամ, 1958թ.

10-րդ հորիզոնական-Հրանուշ Խառատյան, անկուսակցական, ԳԱԱ հնագիտ. և ազգագր. ինստիտուտ, առաջատար մասնագետ, 1952 թ.։

 

 

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։ ԿԸՀ ներկայացվել է 93 թեկնածուից կազմված ցուցակ, որոնցից մեկի գրանցումը մերժվել է։ Արդյունքում 92 թեկնածու կա, որից 31-ը կամ մոտ 34 %-ը կանայք են։ Ցուցակի առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

3-րդ հորիզոնական-Իվետա Տոնոյան, կուսակցական, ԱԺ պատգամավոր, 1981թ.

 6-րդ հորիզոնական-Շաքե Իսայան, կուսակցական, ԱԺ պատգամավոր, 1990թ.

 9-րդ հորիզոնական-Լուիզա Սարգսյան, կուսակցական, ԱԺ պատգամավոր, 1977թ.։

 

 

 

 

  1. «Դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակի առաջին համարում անկուսակցական տնտեսագետ Տիգրան Արզաքանցյանն է։ ԿԸՀ է ներկայացվել 88 թեկնածուից կազմված ցուցակ, նրանցից մեկի գրան ցումը մերժվել է։ Արդյունքում 87 հոգուց կազմված ցուցակում 34-ը կամ 39 %-ը կանայք են։ Այստեղ էլ առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կին կա.

 

3-րդ հորիզոնական-Նարինե Դիլբարյան, անկուսակցական, ԵՊՀ դոցենտ, 1965 թ.

5-րդ հորիզոնական-Ժասմենա Ղևոնդյան, Դեմկուս, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, 1959թ

 9-րդ հորիզոնական-Գեղեցիկ Մանուկյան, Դեմկուս, իրավաբան, 1991 թ.։

 

 

 

«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արվախի պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Ընտրական վուցակում ներառված է 95 թեկնածու, որից 41-ը կամ 43 %-ը կանայք են։ Առաջին տասնյակում երեք կին թեկնածու է ներառված.

 

1-ին հորիզոնական-Կարին Տոնոյան, անկուսակցական, «Հայ Ասպետ» վարժարանի տնօրեն, «Հայ Ասպետ» ԿԲՀ-ի, «Որդուս» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն, 1967 թ.

6-րդ հորիզոնական-Նաիրա Երիցյան, կուսակցական, ԵՊՀ դասախոս, 1971 թ.

9-րդ հորիզոնական-Լիլիթ Ասատարյան, «Իրավական պետություն», ՊՆ ԿՌՀ բժիշկ, 1979 թ.։

 

 

 

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը։ Ընտրական ցուցակում 84 թեկնածու է, որից 31-ը կամ մոտ 37 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կին թեկնածու է ներկայացված.

 

3-րդ հորիզոնական-Իրինա Հոհաննիսյան, կուսակցական, «Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի մասնաճյուղ, տնօրեն, 1974թ.

6-րդ հորիզոնական-Աստղիկ Մելքոնյան, կուսակցական, «Սմարթ Ստուդիո» ՍՊԸ, նախագծերի ղեկավար, 1991թ.

8-րդ հորիզոնական-Յանա Մաթաշևա, կուսակցական,  ԱՁ տնօրեն, 1989 թ.։

 

 

 

«ՇԻՐԻՆՅԱՆ-ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»

 

  1. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը, որի ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ։ Թեկնածուներից մեկի գրանցումը մերժվել է։ Արդյունքում ընտրական ցուցակում մնացել է 89 թեկնածու, որից 34-ը կամ 38 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երրորդ տեղում է, տասնյակում կա երեք կին թեկնածու՝

 

 

3-րդ հորիզոնական-Սեդա Սաֆարյան, անկուսակցական, փաստաբան, 1961 թ.
6-րդ հորիզոնական-Թամար Հայրապետյան, ՔԺԿ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բանասիրության վարիչ, 1963թ.
9-րդ հորիզոնական-Անի Եղիազարյան, Հանուն Հանրապետության ԺՊԴԿ, Բրյուսովի անվան պետական համալսարան, Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ, 1990թ.։

 

 

 

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. «Ազգային Օրակարգ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին տեղում կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն է։ ԿԸՀ է ներկայացվել 84 թեկնածուից կազմված ցուցակ, որոնցից մեկի գրանցումը մերժվել է։ Արդյունքում ԱՕԿ ցուցակը կազմված է 83 թեկնածուից, որից 35-ը կամ 42 %-ը կանայք են։ Ցուցակի առաջին կին թեկնածուն այստեղ էլ երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու է ընդգրկված.

 

 

3-րդ հորիզոնական-Տաթևիկ Հակոբյան, կուսակցական, Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի, 1992 թ.
6-րդ հորիզոնական-Նունե Ամիրյան, կուսակցական, 130 հիմնական դպրոց, ուսուցչուհի, 1969 թ.
9-րդ հորիզոնական-Անահիտ Հակոբջանյան, կուսակցական, Բրյուսովի անվան պետական համալսարան», հայագիտության ամբիոնի դոցենտ, 1962 թ.։

 

 

 

ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. «Վերելք» կուսակցությունը, որի ընտրական ցուցակի առաջին տեղում Ալեքսան Մինասյանն է, ԿԸՀ է ներկայացրել 82 թեկնածուից կազմված ցուցակ, որից 30-ը կամ մոտ 34 %-ը կանայք են։ Այստեղ էլ առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, տասնյակում երեք կանայք են ներառված.

 

 

3-րդ հորիզոնական-Արսինե Աղաջանյան, կուսալցական, Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն համալսարանի Հանրակրթական առարկաների ֆակուլտետ, 1985
6-րդ հորիզոնական-Լիաննա Ստեփանյան, կուսակցական, «Տաղանդավոր Սերունդ» ՀԿ փոխնախագահ, 1977թ.
9-րդ հորիզոնական-Պայծառ Գրբաշյան, կուսակցական, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բուժքույր։

 

 

 

ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին տեղում Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայան է։ ԿԸՀ ներկայացված ցուցակում 80 թեկնածու է ներկայացված, որից 29-ը կամ 36 %-ը կանայք են։ Առաջին կին թեկնածուն ցուցակի երկրորդ հորզոնականում է, տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

2-րդ հորիզոնական-Սիրանուշ Ռափյան, կուսակցական, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, 1973 թ.

 5-րդ հորիզոնական-Արաքսյա Վարդանյան, կուսակցական, չի աշխատում, 1990 թ.

 9-րդ հորիզոնական-Արմինե Խչոյան, կուսակվական, չի աշխատում, 1989թ.։

 

 

 

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ.  ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց Արծիվներ» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, նրանցից 29-ը կամ մոտ 34 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

3-րդ հորիզոնական-Արմինե Վաղրամյան, կուսակցական, չի աշխատում, 1966 թ.

 6-րդ հորիզոնական-Ռոմելլա Մոսեսյան, կուսակցական, չի աշխատում, 1968 թ.

 9-րդ հորիզոնական-Սուսաննա Սուքիասյան, կուսակցական, չի աշխատում, 1976 թ.։

 

 

 

 

  1. Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որի ցուցակի առաջին տեղում Տիգրան Խզմալյանն է, ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Թեկնածուներից մեկի գրանցումը մերժվել է։  ԿԸՀ կայքում հրապարակված ցուցակում կա 89 թեկնածու, նրանցից 31-ը կամ մոտ 35 %-ը կանայք են։  Ցուցակի առաջին կինը երրորդ տեղում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

3-րդ հորիզոնական-Մարգանուշ Կարապետյան, կուսակցական, անհատ ձեռնարկատեր, 1988թ.

6-րդ հորիզոնական-Արմինե Փարսադանյան, կուսակցական, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց, 1974թ

 9-րդ հորիզոնական-Հասմիկ Բարխուդարյան, անկուսակցական, «Արիես ժամանակակից ճաշարան» ՍՊԸ աշխատակից, 1967թ.

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

 

  1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 153 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, նրանցից 47-ը կամ մոտ 31 %-ը կանայք են։ Առաջին կին թեկնածուն երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

 

3-րդ հորիզոնական-Աննա Գրիգորյան, «Վերածնվող Հայաստան» ԱԺ պատգամավոր, 1991թ.

 6-րդ հորիզոնական-Լիլիթ Գալստյան, ՀՅԴ, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի դասախոս, 1962թ.

 9-րդ հորիզոնական-Էլինար Վարդանյան, անկուսակցական, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, դասախոս,  1978թ.։

 

 

 

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. «Ազգայինժողովրդավարական բևեռ» համահայկականկուսակցությունը, որի ցուցակի առաջին տեղում Վահե Գասպարյանն է, ԿԸՀ է ներկայացրել 114 թեկնածուից կազմված ցուցակ։ Չորս թեկնածուի՝ երեք տղամարդ, մեկ կին գրանցումը մերժվել է։ Արդյունքում 110 թեկնածուներից, 42-ը կամ 38 %-ը կանայք են։ Ցուցակում առաջին կինը երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա.

 

3-րդ հորիզոնական-Կառա Չոբանյան, կուսակցական, անհատ ձեռներեց, 1966թ.
6-րդ հորիզոնական-Նաիրիա Բադալյան, կուսակցական, չի աշխատում, 1961թ

9-րդ հորիզոնական-Անահիտ Թադևոսյան, կուսակցական, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի խմբագրական բաժնի պետ, 1964թ.։

 

 

 

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 85 թեկնածուից բաղկացած ցուցալ, որից 36-ը կամ 42 %-ը կանայք են։ Այստեղ էլ ցուցակի առաջին կինը երրորդ հորիզոնականում է, առաջին տասնյակում երեք կին թեկնածու է.

 

3-րդ հորիզոնական-Նարինե Մարտիրոսյան, կուսակցական, Հայբուակ համալսարան, 1964 թ.

 6-րդ հորիզոնական-Համասփյուռ Ավագյան, կուսակցության փոխնախագահ, 1972 թ.

 9-րդ հորիզոնական-Սայիդա Պողոսյան, կուսակցական, չի աշխատում, 1984թ.։

 

 

 

Վերլուծությունը պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

 

 

Դիտումների քանակը` 1558

Գլխավոր էջ