Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի հոբելյանական 60-րդ նստաշրջանը
Այս տարվա մարտի 14-24-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) հոբելյանական 60-րդ նստաշրջանի առանցքային թեման էր՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման օրակարգի համատեքստում» :
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անցյալ տարվա 59-րդ նստաշրջանը նվիրված էր Պեկին+20 գործընթացի արդյունքներին եւ հենց այդ ժամանակ ՄԱԿ-ի կողմից նոր ու բավականանին հավակնոտ նպատակ հռչակեց՝ հասնել գենդերային հավասարության կյանքի բոլոր բնագավառներում մինչև 2030թ.:
Նստաշրջանի այս տարվա թեման նպատակաուղղված էր բացահայտելու կանանց առաջընթացի ու կայուն զարգացման օրակարգի միջեւ անմիջական կապը: Այսօր գենդերային հավասարության եւ տնտեսական աճի միջեւ կապն ակնհայտ է նրանով, որ արդեն իսկ ապացուցվել է փորձով եւ այն երկրները, որտեղ գենդերային հավասարությունը ապահովված է ավելի մեծ չափով, հասնում են ավելի մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում: Իրականություն է դարձել այն փաստը, որ եթե կանայք մասնակցում են կառավարման գործընթացներին, նրանք ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդկային բարեկեցությունը ապահովող ոլորտներին. սոցիալական ծառայություններին, առողջապահությանը, աղքատության հաղթահարմանը : Այդ իսկ պատճառով կանանց լիարժեք ներգրավումը որոշումների կայացման գործընթացներում – առանցքային խնդիր է համարվում կայուն զարգացման տեսակետից:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում քննարկվող հիմնական հարցն էր – ինչպես բարձրացնել կանանց մասնակցությունն ու դերակատարումը կայուն զարգացման նապատակների իրագործման գործընթացներում:
«Կարծում եմ, « գաղափարների շքերթ » է սպասվում – թե ինչպես պետք է ներգրավել կանանց կայուն զարգացման բոլոր նպատակների իրականացման ւ մեջ», – ասել էր լրագրողներին նստաշրջանի բացման կապակցությամբ ասուլիսում «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, նշելով, որ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենան ավելի քան 400 միջոցառումներ:
Հանձնաժողովի հոբելյանական նստաշրջանի մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ , անդամ պետությունների ղեկավարության եւ եւ քաղաքացիական հասարակության պատվիրակներ ողջ աշխարհից:
Հիշեցնենք, որ Կայուն զարգացման նպատակներից 5-րդը – գենդերային հավասարությունն է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ էության, այդ նպատակը կայուն զարգացման ողջ օրակարգի գրավականն է: Առանց կանանց լիարեք մասնակցության կայուն արգացման մասին խոսելն անիմաստ է: Այս խնդիրները արդեն իսկ քննարկվեցին հունվարի 21-ին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանին ընդառաջ «ՄԱԿ-Կանայք» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված ֆորումում: Շահագրգիռ կողմերն, ի դեմս պետությունները, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ- համակարգի ներկայացուցիչների, առաջարկեցին կոնկրետվ քայլեր Կայուն զարգացման բոլոր նպատակների իրականացման գործընթացներում գենդերային հավասարությունը ապահովելու ուղղությամբ, եւ նախանշեցին այն խնդիրները« որոնց պետք է անդրադառնալ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացքում: Ընդգծվեց հատկապես այն փաստը, որ գենդերային հավասարությունը պետք է լինի ազգային քաղաքականությունների կիզակետում՝ վստահ լինելու համար, որ ոչ ոք չի անտեսվում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները
Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը
Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Դիտումների քանակը` 3601