«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». հրապարակվել է  «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը

 

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը 

 

 «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր  համարը 

 

Այն  անդրադառնում է կանանց վրա COVID-19 համավարակի ազդեցության առանձնահատկություններին: Ուսումնասիրությունները փաստում են, որ  համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր, սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա ազդում է տարբեր կերպ՝ խորացնելով առկա անհավասարությունները և բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը:

 

Ըստ  փորձագիտական գնահատականների,  COVID-19-ը սոցիալ-տնտեսական բնույթի ավերիչ ազդեցություն է ունենում հատկապես կանանց վրա, ինչպես նաև բացասաբար է ազդում այն առաջընթացի վրա, որը մինչ այժմ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս առումով կարևոր է, որ կառավարությունների արձագանքները համավարակին ի սկզբանե հաշվի առնեն այն անհամաչափ ազդեցությունները, որոնք դրանք ունենում են կանանց ու տղամարդկանց վրա: Իսկ այն հանգամանքը, որ ողջ աշխարհում կանայք՝ մեծամասնություն կազմելով առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում և կարևոր դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, միայն հաստատում է, որ համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ցանկացած միջոցառում պետք է ներառի գենդերային զգայուն մոտեցումներ:

 

 

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:

 

 

Հ.Գ. Տեղեկագիրը պատրաստ է եղել սեպտեմբերին, Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններից  առաջ,  հետևապես չի պարունակում  համավարակի տարածման վրա պատերազմի  ազդեցության մասին տվյալներ,  որոնք  կներկայացվեն հաջորդիվ: 

 

 

Դիտումների քանակը` 1227

Գլխավոր էջ