Ի՞նչ է նշանակում կին լինել ժամանակակից աշխարհում. կանանց պատմությունների վավերագրություն

Ֆրանսիացի հայտնի վավերագրող Յան Արտյուս-Բերտրանի և ուկրաինացի ռեժիսոր Անաստասիա Միկովայի «Կինը» ֆիլմը համաշխարհային նախագիծ է, որի շրջանակում  հեղինակները հավաքել են աշխարհի 50 երկրների 2000 կանանց պատմությունները:

 

 

Ֆիլմի հերոսուհիները կիսվում են  իրենց պատմություններով,  խոսում  մայրության, կրթության, ամուսնության, ֆինանսական անկախության մասին, խոսում են նաև տաբուացված  թեմաների շուրջ։ Նրանց թվում են պետությունների ղեկավարներ և գեղեցկության թագուհիներ, գործարար կանայք և հասարակ աշխատողներ, սուպերմոդելներ և գյուղական տատիկներ…  

 

 

Բոլորը  միասին պատասխանում են այն հարցին, թե ինչ է նշանակում կին լինել ժամանակակից աշխարհում։ Կանանց այս հավաքական դիմանկարն  արտացոլում է այսօրվա աշխարհի վիճակը, քանի որ կնոջ դիրքը հասարակության մեջ կարող է շատ բան ասել ողջ հասարակության մասին։

 

 

Ֆիլմն կարելի դիտել այս հղումով. https://more.tv/zhenschina

 

Ֆիմի մասին առավել մանրամասն. http://www.woman-themovie.org/en/

 

Դիտումների քանակը` 1082

Գլխավոր էջ