Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

Այսօր փախստականների համաշխարհային  օրն է, որի  այս տարվա կարգախոսն է՝ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին»:

 

ՄԱԿ- ի Փախստակաների  հարցերով  Գերագույն հանձնակատարի  գրասենյակի նախաձեռնությամբ ողջ աշխարհում  մեկնարկում  է   ‪#‎WithRefugees  (#ՓախստականներիԿողքին) խեշ թեգով  խնդրագրի ստորագրումը, որի    նպատակն է   հստակ հաղորդագրություն   կառավարություններին   առ այն, որ վերջիններս  պետք է գործեն   միասնական և համընդհանուր  պատասխանատվությամբ փախստականներին   օգնելու համար:

 

 

…Ամեն օր պատերազմն ստիպում է հազարավոր ընտանիքների լքել իրենց տները, որոնք Ձեզ և ինձ նման մարդիկ են…

 

Բռնություններից խուսափելու նպատակով նրանք լքում են ամեն ինչ. ամեն ինչ՝ բացի ավելի լավ և ապահով ապագայի մասին իրենց փայփայած հույսերից և երազանքներից:

 

ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ- ի Փախստակաների  հարցերով  Գերագույն հանձնակատարի  գրասենյակը  գտնում է,  որ բոլոր փախստականները արժանի են ապրելու անվտանգ պայմաններում:

 

Ավելացրեք Ձեր անունը ‪#‎WithRefugees (#ՓախստականներիԿողքին) խնդրագրին՝ կառավարություններին հստակ հաղորդագրություն  ուղղելու   նպատակով՝  առ այն, որ վերջիններս պետք է գործեն միասնական և համընդհանուր պատասխանատվությամբ:

 

Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին:

 

Խնդրում ենք նաև Ձեզ կանգնել մեր կողքին:

 

#WithRefugees (#ՓախստականներիԿողքին) խնդրագիրը կներկայացվի Նյու Յորք ՄԱԿ-ի գլխամասային  գրասենյակ՝ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 19-ին կայանալիք  նիստին ընդառաջ:    Խնդրագիրը հորդորում էկառավարություններին ձեռնարկել հետևյալ քայլերը՝

 

– յուրաքանչյուր փախստական երեխայի ապահովել կրթություն ստանալու իրավունքով,

–  ապահովել, որպեսզի յուրաքանչյուր փախստական ընտանիք բնակվի անվտանգ պայմաններում,

– ապահովել յուրաքանչյուր փախստականի աշխատանքով կամ նոր հմտություններ ստանալու հնարավորությամբ,որոնք դրական ներդրում կունենան իրենց համայնքների զարգացման գործում:

 

 Խնդրագիրը կարելի է ստորագրել  այստեղ  

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները

Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 2885

Գլխավոր էջ