«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»

win-1Դեկտեմբերի 13-ից  Երևանում մեկնարկեց   «Արևելյան գործընկերության երկրներում գենդերային հավասարության վրա հենված աճի տարածաշրջանային պլատֆորմ» եռօրյա համաժողովը, որի օրակարգում են   տնտեսական  զարգացման, աճի և տեղական ժողովրդավարության համար կանանց մոբիլիզացման անհրաժեշտության, կանանց քաղաքական մասնակցության  խթանման և այլ հարցերը: Համաժողովի մասնակիցները  կնախանշեն  նաև  ձևաչափեր  տարածաշրջանային գործընկերության զարգացման համար:

 

 

Համաժողովը կազմակերպվել է «Վիննեթ Հայաստան տարածաշրջանային զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է «Վիննեթ Հայաստան» և «Վիննեթ Շվեդիա» ցանցերի կողմից և ֆինանսավորվում է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագիրը մասնավորապես, կոչված է գործընկերության հարթակ ստեղծել` համախմբելով Արևելյան գործընկերության երկրների կառավարություններին, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի առաջնորդներին, ինչպես նաև կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչներին:

 

win-2

Նշենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ  հիմնադրվել են Կանանց ռեսուրս կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Հետագայում  նրանք կազմեցին  Սյունիքի ռեսուրս կենտրոնների ցանցը , որին միացան  նոր կենտրոններ Սիսիանում, Եղեգնաձորում, Իջևանում և Դիլիջանում՝ Ժողովրդավարության համար Եվրոպական ֆոնդի (EED) աջակցությամբ:  2014 թվականից ցանցը վերանվանվել է «ՎԻՆՆԵԹ Հայաստանի» և անդամակցել «ՎԻՆՆԵԹ Եվրոպային»:

 

 

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Արգո Ավակովը կարևորել է ՎԻՆՆԵԹ Հայաստանի դերը կանանց տնտեսական և քաղաքական առաջխաղացման գործում ներդրած ջանքերի համար: Համաժողովի առաջին օրը Վիննեթ Եվրոպայի անդամ կազմակերպությունները ներկայացրեցին կանանց ռեսուրս կենտրոնների ձևաչափը, Վիննեթը` որպես կանանց հզորացման մոդել, որը խրախուսում է կանանց մասնակցությունը տնտեսական զարգացման և որոշումների կայացման մակարդակում: 
win-3

WomenNet-ի հետ զրույցում «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրեց համաժողովի հիմնական նպատակները, ինչպես նաև պատմեց  իրենց ցանցի գործունեության մասին:

 

– ՎԻՆՆԵԹ Հայաստան տարածաշրջանային զարգացման ծրագիրը իրականացվում է 2016 թվականի հունիսից Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Դրա նպատակն է Հայաստանում կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև մեր փորձի տարածումը Արևելյան գործընկերության երկրներում: Քանի որ Հայաստանը առաջին ոչ եվրոպական երկիրն է, որ անդամակցել է «ՎԻՆՆԵԹ Եվրոպա» կանանց ռեսուրս կենտրոնների մեծ ցանցին, մենք հնարավորություն ունենք մեր լավագույն փորձը կիսելու մեր հարևան երկրների կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ և փորձենք իրենց խրախուսել, որ իրենք էլ մեր փորը տարածեն ու անդամակցեն եվրոպական այդ ցանցին:

 

win-5

Հենց  այդ նպատակով, Տոռոզյանի խոսքով,   երևանյան համաժողովը մասնակից կդարձնի Արևելյան գործընկերության երկրների, ՀՀ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` փորձելով ներկայացնել ազգային քաղաքականությունն ու ծրագրերը: Առանցքում, ընդգծեց մեր զրուցակիցը, կներկայացվի ՎԻՆՆԵԹ-ի մոդելը որպես կանանց տնտեսական զարգացման և որոշումների կայացման գործում խրախուսող մոդել, ինչպես նաև կնախանշվեն համատեղ համագործակցության նոր ծրագրերն ու նախագծերը:  

 

win-9

-ՎԻՆՆԵԹ մոդելը ինքնին ինովացիոն է, քանի որ համախմբում է բոլոր կանանց ուժերը, որպեսզի կանանց տնտեսական ներուժը հավասարապես օգտագործվի և’ տնտեսական զարգացման գործընթացներում, և’ որոշումների կայացման գործընթացում: Եվ իսկապես, մենք փորձում ենք եկամուտ ստեղծելու հնարավորություն ստեղծել կանանց համար, ինչն իր հերթին մեծացնում է նրանց հետաքրքրությունները նաև քաղաքական գործընթացների վերաբերյալ: Իսկ դրանք զուգահեռ գործընթացներ են, որոնք մենք մշտապես իրականացնում ենք և զգում ենք այն շոշափելի արդյունքները, որոնք այս տարիներին գրանցել ենք: Այդպես, քաղաքները, որտեղ աշխատում են մեր կենտրոնները, բավականին լավ արդյունքներ են գրանցել կանանց և’ քաղաքական մասնակցության, և’ տնտեսական մասնակցության, քանի որ վերջին տարիների ընթացքում մենք մարզում ստեղծել ենք 120-ից ավելի աշխատատեղ,այսինքն հնարավորություն ենք տվել 120-ից ավելի կանանց եկամուտ ունենալ, – ասում է Ռուզաննա  Տոռոզյանը:

 

 

Նրա  ներկայացմամբ    ՎԻՆՆԵԹ Հայաստանն աշխատում է ՀՀ երեք մարզերում` հիմնադրվել է Սյունիքում, տարածվել Վայոց ձորում և Տավուշում, առաջիկայում ծրագրեր կան այլ մարզեր ևս ընդգրկել, քանզի «ցանցն ուժեղ է, երբ մենք համագործակցում ենք և համատեղ նախաձեռնություններ ենք իրականացնում` միավորելով ջանքերը»:

 

 

Ինչ վերաբերում է ցանցի 2017 թվականի ծրագրերին, Տոռոզյանի խոսքով`հիմնական երկու ուղղությամբ են աշխատում` ցանցը հզորացնել ու ընդլայնել Հայաստանի ներսում, ինչպես նաև աշխատել Արևելյան գործընկերության երկրներում.

 

win-10

Առաջիկա տարիներին մասնավորապես «ՎԻՆՆԵԹ Շվեդիայի» աջակցությամբ մենք կփորձենք մեր լավագույն փորձը տարածել հարևան երկրներում: Եվ պատրաստ ենք այդ գործընթացը սկսել արդեն հաջորդ տարի: Տարածաշրջանում Հայաստանը առաջին ու դեռևս միակ երկիրն է, որ հանդիսանում է այդ ցանցի մասնակից, և հպարտ ենք, որ մեր փորը կիսելու հնարավորություն ունենք այսօր և կլինենք տարածաշրջանային զարգացման հաբ հարևան երկրների համար, ինչը շատ կարևոր է,- հավելեց Ռուզաննա Տոռոզյանը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 4319

Գլխավոր էջ