Որտե՞ղ են տարեցները լավ ապրում

Պարզվում է Հայստանում տարեցները այդքան էլ վատ չեն ապրում: Դրա մասին է վկայում   Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ  հրապարակված HelpAge International ոչ կառավարական կազմակերպության  վարկանիշային ցուցակը:  Հայաստանը 40-րդն է 60 տարեկանից բարձր մարդկանց կյանքի որակի առումով լավագույն երկրների ամենամյա  այդ վարկանիշային աղյուսակում:

 

Տարեց մարդկանց համար լավագույն երկիրը Նորվեգիան է: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 96 պետություն:  Նորվեգիայից բացի, լավագույն հնգյակում են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան: Վարկանիշային ցանկը եզրափակում են Մալավին, Մոզամբիկը, Աֆղանստանը:

 

Վրաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 77-րդը: Հետխորհրդային պետություններից ամենացածր տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 82-րդը, իսկ ամենաբարձրը՝ Էստոնիան՝ 20-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը:

 

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 13 ցուցանիշ, այդ թվում՝ կյանքի միջին տևողությունը, կենսաթոշակի չափը, 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում աղքատության մակարդակը, հասարակական տրանսպորտի հասանելիությունը և սոցիալական ակտիվությունը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրում այնպես, ինչպես…»/ վիդեո

 

Հայաստանը ծերացող երկիր է

 

Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…

 

Երկրի բնակչությունը ծերանում է…

 

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

Դիտումների քանակը` 2933

Գլխավոր էջ