WAW! 2022 . «Աշխատաշուկայում գենդերային հավասարության առաջընթացը կբերի համաշխարհային տնտեսությանը 12 տրիլիոն դոլար»

«Աշխատաշուկայում գենդերային հավասարության առաջընթացը մինչև 2025 թվականը կբերի համաշխարհային տնտեսությանը 12 տրիլիոն դոլար»,- հայտարարել է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության գործադիր  տնօրեն Սիմա Սամի Բահուզը դեկտեմբերի 3-ին Տոկիոյում մեկնարկած Կանանց Համաշխարհային Ասամբլեայի (World Assembly for Women: WAW!) բացմանը:

 

 

Ասամբլեայի նիստերն անցկացվում են ամեն տարի Ճապոնիայի կառավարության նախաձեռնությամբ  2014-ից ի վեր, սակայն վերջին տարիներին նիստերի հաճախականությունը մի փոքր նվազել է: Այս անգամ ամբողջ աշխարհից Ճապոնիա եկած մասնակիցները քննարկել են  կանանց առջև ծառացած մարտահրավերները, կանանց դերը անվտանգության, խաղաղության,  որոշումների կայացման  գործընթացներում, առողջապահության, տնտեսության ու այլ ոլորտներում, ինչպես նաև պատմել իրենց երկրների՝  այդ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի մասին:

 

Նիստին մասնակցել են Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, մասնակիցներին տեսաուղերձներ են հղել  ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի ՔԼինթոնը, Եվրահանձնոժողովի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

 

Նիստի օրակարգում, ըստ Ճապոնիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության, եղել են տնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության ու այլ ոլորտներում կանանց դերի ու մասնակցւթյան ազդեցության վերաբերյալ հարցեր։

 

 

 

«ՄԱԿ-կանայք» կառույցի գործադիր  տնօրեն Սիմա Սամի Բահուզն  իր ելույթում  ընդգծել է, որ գենդերային անհավասարությունը կդառնա տնտեսական լուրջ խնդիր, եթե աշխարհի՝ աշխատունակ տարիքի բնակչության կեսը կազմող կանայք, հնարավորություն չունենան իրացնելու իրենց ողջ ներուժը:

 

 

«Վերջին տարիներին աշխարհում նկատվում էր հասարակության մեջ կանանց դրության բարելավում, սակայն կորոնավիրուսի համավարակը բացասաբար անդրադարձավ այդ գործընթացի վրա։ Մեկուսացումը բերեց ընտանեկան բռնությունների աճին, նվազեցրեց կանանց աշխատաժամանակը, քանի որ մանկապարտեզների, դպրոցների չգործելու հետևանքով կանայք ստիպված էին խնամել երեխաներին։ Եթե առկա միտումները պահպանվեն, ապա առաջընթացի համար մեզանից կպահանջվի 300 տարի։ Հենց այդքան է պետք գենդերային հավասարության հասնելու, խտրական օրենքները չեղարկելու ու իրավական օգնության բացերը լրացնելու համար»,-ասել է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության գործադիր տնօրենը։

 

 

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ներկայացրեց իր կոնցեպտը՝ նոր կապիտալիզմի հիմքում գենդերային հավասարության ներդրման անհրաժեշտության մասին։

 

 

«Վերջին տարիներին միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գենդերային ուղղորդմանը, որի նպատակն է արտացոլել գենդերային հավասարությունը բոլոր համակարգերում ու քաղաքականություններում։  Դա կհանգեցնի հետագա աճին ու այլ օգուտների, որոնք կբերաբախշվեն բնակչության շրջանակում՝ հաշվի առնելով բոլորի, այդ թվում կանանց իրավունքները։  Դրան հասնելու համար ես կանանց տնտեսական անկախությունը դրել եմ «Կապիտալիզմի նոր ձևի» քաղաքականության հիմքում։ Եկեք միասին նոր և հզոր քայլ անենք խաղաղ և բարգավաճ հասարակության կայացման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն լիարժեք զգալ, հաղթահարել  մարտահրավերները, ակտիվ դեր խաղալ և իրացնել սեփական ներուժը»,-իր ելույթում նշել է հյուրընկալող երկրի պաշտոնյան։

 

 

Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում եղել է   նաև աշխատավարձի գենդերային տարբերությունը։ Նշվել է, որ աշխարհի բոլոր երկրները բախվում են այդ մարտահրավերին։ Այս առումով խզվածքն առավել ցածր է Բելգիայում՝ միջին հաշվով կանանց աշխատավարձը 3.8 տոկոսով է ցածր տղամարդկանց աշխատավարձից։

 

 

 

Մրնչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում միջին աշխատավարձի տարբերությունը կազմում է 11,7%, իսկ Ճապոնիայում՝ 22,1%, ամենացածրն է G7-ում։ Նշենք, որ Հայստանում կանանց ու տղամարևդկանց վարձատրության տարբերությունը կազմում է 35.5%:

 

 

 

Կանայք առավել հաճախ զբաղված են ցածր վարձատրվող, անկայուն և ոչ ֆորմալ աշխատանքներում։ Սա վերաբերում է գրեթե բոլոր երկրներին:

 

 

«Ցանկացած երկրում կարևոր է կրճատել աշխատավարձերի գենդերային տարբերությունը, որպեսզի կանայք իրենց կյանքի ընթացքում տնտեսապես անկախ լինեն»,-ընդգծել են մասնակիցները։

 

 

Մասնակիցները նշել են, որ անորոշության ժամանակ տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը ձեռներեցությունն է, խոստովանել են՝ տարեցտարի ավելի ու ավելի շատ կանայք են սկսում իրենց սեփական բիզնեսը։

 

 

Ըստ  «Կանայք և բիզնեսը» թեմայի  քննարմանը հնչեցված վիճակագրական տվյալների,  աշխարհում յուրաքանչյուր երեք ձեռնարկատերերից մեկը կին է: Այնուամենայնիվ, կին ձեռնարկատերերն աշխատում են փոքր բիզնեսում՝ հիմնականում մանրածախ և սպասարկման ոլորտներում, և կանայք խոչընդոտների պատճառով հազվադեպ են հանդիպում ավելի շինարարության և էներգետիկայի ոլորտներում։

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչո՞ւ են Հայաստանում կանայք քիչ վաստակում. հետազոտություն

 

 

 

Դիտումների քանակը` 657

Գլխավոր էջ