Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի  պատասխաններն են փորձել գտնել  երեք երիտասարդ սոցիոլոգներ՝ Աստղիկ Օսյանը, Ծովինար Բաբայանը եւ Շուշան Ղահրիյանը ՝ նախաձեռնելով   «Կանայք ռազմական ոլորտում» հետազոտությունը: Երեքն էլ  «Մարտական պատրաստության ակումբ»-ի անդամներ են եւ մեծապես հետաքրքրված են ռազմական ոլորտով և բանակին առնչվող խնիրներով։ Հետազոտությունը իրականացրել են   ԵՊՀ  Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի  կողմից իրականացվող  ծրագրերի շրջանակներում:

 

«Հետազոտության մեջ ներգրավված են եղել ներկայումս Հայաստանի տարբեր շրջաններում Զինված ուժերում ծառայող կանայք, ինչպես նաև կանայք, որոնք մասնակցել են Արցախյան ազատամարտին»,-ասում է հետազոտության մասնակից սոցիոլոգ`Աստղիկ Օսյանը:

 

Հետազոտության ընթացքում իրականացվել է 75 խորին հարցազրույց ՀՀ սահմանամերձ և ոչ սահմանամերձ տարածաշրջաններում, այդ թվում՝ 50 կին զինծառայողների և  25 ազատամարտիկների հետ:

 

Փորձելով ընդհանրացնել պատերազմի մասնակից կնոջ կերպարը, հետազոտողները նշում են, որ հիմնականում  պատերազմին մասնակցել են մինչև 40 տարեկան կանայք ու նրանցից շատերն ունեցել են  ամուսին և երեխաներ:  Ռազմի դաշտ գնալու դրդապատճառները,  ըստ հարցման մասնակիցների պատասխանների,   տարբեր  են եղել.

 

Հայրենասիրական մղումով.

«Մեր ջահելները, որ գնում են կռվի մենք կարո՞ղ ա նստենք: Էն ժամանակ մենք չենք ասել, թե մենք գնում ենք ինչ-որ հերոսության»

«Մենք մեր հողը պահելու համար գնացինք կռվի, որ մեր բալիկները, ծնողները ապահով ապրեն»

 

Իրավիճակի թելադրանքով.

«Մտածել եմ, որ կգնամ էրեխունց /տղաների/ համար հաց կսարքեմ, կօգնեմ: Որ տեսա սաղ ընկերներս զենք են վերցնում, ասեցի՝ պրոբլեմ չկա, ես էլ կվերցնեմ, կկռվեմ»

«Թուրքերը մտել էին մեր գյուղ, ով ոնց կարում, պաշտպանվում էր։ Ուզած-չուզած կռվելու էինք»

 

Հարազատներին մոտ լինելու պատճառով.

«Բա տղաս 17 տարեկան էր ու գնաց կռվին մասնակցելու, ես ու՞ր պետք ա գնայի, եթե ոչ ռազմի դաշտ»

«Անկեղծ ասած, ես միայն մի բան էի մտածում, չգիտեմ դա ինչից էր, մինչև այսօր էլ էդ ուժը կա իմ մեջ, մտածում էի աստված չանի մարդուս հետ մի բան պատահի, ինչ-որ բան անեին, ես ձեռքերով կխեղդեի: Այ էդ էր, և դա երևի ձգեց տարավ իրա հետևից: Ես հերոս չէի… չէ, հիմա որ հետ եմ նայում, վախենալու էր, ուղղակի ես պիտի կողքը լինեի, դրա համար գնացի նրա հետևից»

 

Ներկայումս  ՀՀ ԶՈւ ծառայում են 28-52 տարեկան շուրջ 2000 կանայք. նրանց շրջանում կան ՝ադմինիստրատիվ աշխատակիցներ, դիպուկահարներ, տարբեր ստորաբաժանումների պետեր: Նրանցից շատերն ունեն ենթասպայական կամ կրտսեր սպայական կոչումներ: Աշխատում են բուժծառայության, թիկունքի, կապի, անձնակազմի հետ աշխատանքների, ավտոմատացված համակարգերի, գաղտնի մասի ստորաբաժանումներում: Ոմանք ասում են , որ ընտրել են ռազմական ոլորտում աշխատանքը  այլընտրանքի բացակայության պատճառով,բայց քիչ չեն նրանք,   ում   իսկապես գրավում է  ռազմական ոլորտը:

 

Հետազոտողները փորձել են  պարզել  նաև թե ո՞րն է իդեալակայն ռազմիկ կնոջ կերպարը: Ստացել են հետեւյալպատասխանները.

Իդեալական ռազմիկ կինը նաև պետք է մի քիչ տղամարդկություն ունենա իր մեջ, ամեն ինչին դիմակայի:

-Ինչքան էլ որ ռազմիկ լինի, կանացիությունը չպետք ա մոռացվի:

-Այ կինը դա ա, որ կարում ա և ճաշ եփի, և վիավորին օգնի, և մաքրություն անի, որ տղամարդուն հաճելի լինի, և կարողանում ա էդ մարդկանց առաջ տանի: Այ էդ ձևի կանայք են մեզ պետք:

-Ռազմիկ կին չպիտի լինի: Էդ ճակատագրի բերումով ա եղել, բայց ռազմիկ կին չպիտի լինի:

Իսկ այն հարցին թե   որքանով է կարևոր կնոջ ներկայությունն ու դերը ռազմական ոլորտում հարցվածները պատասխանել են.

-Երբ տղամարդկանց կողքին կին կա, զուսպ են պահում իրենց, չեն հայհոյում:

Կանայք շատ են նպաստում հաղթանակի ձեռքբերմանը, որովհետև իրանց ներկայությունից տղաները համ ուժ են ստանում, համ հավես են ստանում: Կինը ռազմի դաշտում ոգևորում ա տղամարդուն, շատ ա ոգևորում: Հետո էլ մենք գիտենք, որ միշտ էլ հաղթող ենք լինում, դա էլ ա նպաստում:

-Լսել եմ, որ տղամարդիկ իրար ասում էին. « դեբիլ ե՞ս, արա, տենում ե՞ս էն կինն ըստեղ կանգնած, բա  չե՞ս  ամաչում»…

 

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում մարտնչել է շուրջ 600 կին: Մեծ է եղել կանանց դերը նաեւ Խորհրդային բանակում, որտեղ մարտնչել է շուրջ 1 մլն կին, այդ թվում՝ 10 հազար հայուհի։

 

 

Լիանա Սարգսյան

 

Հետազոտությանը  կարելի է ծանոթանալ այստեղ 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

Սահմանային զորամասի կանայք

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 6143

Գլխավոր էջ