UNICEF. Մեկ տարվա ընթացքում սեքսուալ բռնության զոհ է դարձել 15 մլն աղջիկ

Աշխարհում մեկ տարվա ընթացքում  15-19 տարեկան 15 մլն աղջիկ իրենց կամքին հակառակ սեքսուալ բռնությունների են ենթարկվել: Այս մասին հայտարարել է UNICEF-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն Կոռնելիուս Ուիլյամսը, ներկայացնելով   ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի (UNICEF) «Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը:

 

 

Զեկույցը, որը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին, 28 երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունք է: Ընդ որում սեքսուալ բռնության ենթարկված 10-ից 9-ը աղջիկները ծանոթների և մտերիմների գործողությունների զոհ են դարձել:

 

 

Զեկույցում ներկայացված են նաև տվյալներ վաղ մանկությունում ընտանեկան բռնության հարցերը, դպրոցում բռնությունը եւ դեռահասների շրջանում սեքսուալ բռնությունը:

 

 

Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Դիտումների քանակը` 3301

Գլխավոր էջ