Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նույն աշխատանքի համար կանայք ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ, որտեղ կանայք ավելի քիչ ռեուրսներ և կապիտալ ունեն, որտեղ տեղեկատվության, շուկաների, ֆինանսների և տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց համար  դժվարեցված է։ Մինչդեռ կանացի ուսերի վրա է տնային չվարձատրվող աշխատանքի և ընտանեկան հոգսերի հսկայական բեռը։  Զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհում  կանանց   մեծ մասը պատկանում է բնակչության ամենախոցելի և ամենացածր վարձատրվող խավին։

 

Այս և Կայուն զարգացման նպատակների իրագործմանը խոչընդոտող գենդերային  անհավասարության այլ դրսեւորումների  հաղթահարման համար  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ստեղծել է կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման բարձր մակարդակի մի խումբ։ Սա ՄԱԿ -ի ողջ պատմության ընթացքում առաջին փորձն էր ներգրավել համաշխարհային առաջնորդներին, ականավոր հասարակական գործիչներին, հայտնի տնտեսագետներին, արհմիությունների ակտիվիստներին և պետական մարմինների ներկայացուցիչներին գենդերային հավասարության ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար:

 

Խմբի ստեղծումը   փաստում է, որ Կայուն զարգացումն անհնար է առանց գենդերային հավասարության եւ  թիվ 5-րդ նպատակը  («Գենդերային հավասարություն») կարեւոր նախադրյալ է  բոլոր  Կայուն զարգացման 17  նպատակների իրագործման համար:   Ըստ էության, որպես առաջնային խնդիր այդ  ճանապարհին   դիտարկվում է  գենդերային  անհավասարության ու անարդարության վերացումը  տնտեսական ոլորտում եւ կանանց ու տղամարդկանց ռեսուրսների ու ջանքերի  միավորումը  թիվ 8 Նպատակին («Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ») հասնելու համար:

 

«Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որը կկարողանա պարծենալ նրանով, որ հասել է գենդերային հավասարության նրանում, ինչ վերաբերում է կանանց հասանելիությանը արտադրողական ռեսուրսներին», – ասում է  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, «ՄԱԿ-ի Կանայք» կառույցի գործադիր տնօրենի օգնական, դոկտոր Յաննիկ Գլեմարիկը։

 

Նշենք, որ Բան կի Մունը հայտարարել է նոր խմբի ստեղծման մասին այս տարվա հունվարին  Դավոսում, որտեղ նա մասնակցում էր  Համաշխարհային տնտեսական ֆորումին։

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

 

 

 

Դիտումների քանակը` 4427

Գլխավոր էջ