«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

Այս լուսանկարն ավելի քան խորհրդանշական  է:  Պատկերված  կանայք  ՄԱԿ-ի  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանի մասնակիցներն են,  իսկ պատին փակցված են՝  ՄԱԿ-ի բոլոր գլխավոր քարտուղարների լուսանկարները: Ինչպես հայտնի է, կազմակերպության     պատմության  70 տարվա ընթացքում   Գլխավոր քարտուղարներն  բացառապես տղամարդիկ են եղել:  Դե յուրե, դա պայմանավորված էր  կանոնադրության պահանջներով, ըստ որոնց ՄԱԿ-ի   ղեկավարը  պետք է տղամարդ լիներ:  Դե ֆակտո, դա արդյունք է  տղամարդկանց շովինիզմի, որն իշխում է  ողջ աշխարհում դարեր շարունակ:  

 

Այս առումով, բավականին   ուշագրավ առաջարկով հանդես եկավ  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում  Բելառուսի հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վելիչկոն:  «Բելառուսում կարծում են, որ հաջորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է կին զբաղեցնի», – հայտարարեց նա իր ելույթում:

 

Իրինա Վելիչկոյի խոսքերով ներկայիս Գլխավոր քարտուղարը ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց է նշանակել, քան իր նախորդներից  որևէ մեկը, և սրանով նա հիանալի օրինակ է ծառայում: « Սակայն արդյո՞ք մենք պետք է կանգ առնենք:  Միգուցե արդեն ժամանակն է, որ մեր հարգարժան հանձնաժողովը բացեիբաց ասի իր ազդեցիկ խոսքն այն մասին, որ ՄԱԿ-ի հաջորդ Գլխավոր քարտուղար կարող է և պետք է կին լինի: Բելառուսի անունից ես այսօր հույսով և հպարտությամբ հայտարարում եմ. Մենք սպասում ենք ձեզ և հաջողություն ենք մաղթում, տիկի’ն քարտուղար,  – ասաց Բելառուսի ներկայացուցիչը:

 

Նշենք, որ  Վելիչկոյի ելույթում հնչեցված շեշտադրումը պատահական չէր:  Վերջերս ողջ  աշխարհում  մեծ տարածում է գտել   շարժումը՝  ուղղված ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնում կին ընտրելուն:  Եվ  չնայած նրան, որ մինչև վերջերս դա իրավաբանորեն անհնար էր,  այժմ  մեծ թվով ազդեցիկ տղամարդիկ են խոսում այն մասին, որ կինը պետք է ղեկավարի աշխարհը:

 

Այսօր,  երբ ավելի քան 20 պետությունների ղեկավարներ կանայք են, գենդերային անհավասարությունն անթույլատրելի է: Դրա մասին   են խսում  ոչ միայն ֆեմինիստուհիները, այլև հենց ՄԱԿ-ի նախկին ղեկավարները, մասնավորապես Քոֆի Անանը: Ինչպես նաև նշանավոր համաշխարհային գործիչներ՝ Հիլարի Քլինթոնը և Մելինդա Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադրի կինը:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում կին ընտրելու շարժումը գնալով մեծ թափ է առնում, և արևմտյան մամուլը ակտիվ գրում է այն մասին, որ լավ կլիներ, որ Բան Կի Մունը 2016 թ-ին իր մանդատը հանձներ կնոջ այլ ոչ թե տղամարդու:

 

Ավելին, նույնիսկ նշվում են հավանական թեկնածուներ՝ Հելեն Քլարքը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը, չիլիացի Միշել Բաչելեթը, դանիացի վարչապետ Հելլե Թորնինգ – Շմիդտը: Այլ հարց է , եթե   թեկնածուն  Արևելյան Եվրոպայից լինի: Ավելի վաղ՝ սառը պատերազմի հետեանքով  այս տարածաշրջանի տղամարդիկ չէին կարող հավակնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: Հիմա սակայն  ԱՄՆ-ը հեշտությամբ կարող էր սատարել Լիտվայի նախագահ  Դալիա Գրիբաուսկայտեին:   Սակայն ըստ երևույթին Ռուսաստանի Դաշնությունը դեմ կլիներ յադ թեկնածուին: Փոխարենը Ռուսաստանը կարող է աջակցել  Եվրամիության կոմիսար՝ Կրիստալինա Գեորգովային, ով Բուլղարիայից է կամ  ՅՈՒՆԵՍԿՈ-ի  գլխավոր տնօրեն Իրինա  Բոկովային:

 

Հնարավոր տարբերակ է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար  Քրիստինա Լագարդը և, իհարկե, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:   Դա առավել խորհրդանշական կլինի Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի հաջողության դեպքում, ով կարող է դառնալ Սպիտակ տան ղեկավարը 2017-ին:

 

Մի խոսքով,  ողջ  աշխարհն է  սպասում  է տիկին  գլխավոր քարտուղարին…

 

Երեւան-Նյու Յորք

Լուսանակարը՝ Գալինա Պետրիաշվիլի

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Դիտումների քանակը` 4843

Գլխավոր էջ