«Արյունոտ լվացք» ՝ բողոքի ակցիա  Տորոնտոյում ընդդեմ Արցախում սանձազերծած պատերազմի

 

Կանադայում բնակվող նկարչուհի Մարիամ Մուղդուսյանն իր արվեստագետ գործընկերների հետ միասին յուրատեսակ ակցիա էին կազմակերպել Տորոնտոյի  կենտրոնական հայտվածներից մեկում՝  «արյունոտ լվացք»  փռելու միջոցով  իրենց բողոքն արտահայտելով  Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի «արյունոտ» գործողությունների դեմ: Նախաձեռնության մասնակիցները նաև Արցախի անկախության պահանջով պաստառներ էին պարզել:  

 

Նախաձեռնության հեղինակ Մարիամ Մուղդուսյանի խոսքով,  ինստալյացիայի նպատակն էր անցորդներին հանել հարմարավետության գոտուց՝ նրանց ուշադրությունը գրավելով այն հումանիտար աղետին, որը տեղի է ունենում այսօր Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական գործողությունների պատճառով։ Ինստալացիայի ընթացքում ստեղծվել է Շուշիի, Ստեփանակերտի և հարակից քաղաքների ու գյուղերի իրականությունը լվացքի միջոցով, որն արյունոտ է՝ խորհրդանշելով այն աղետը, որին բախվում է Արցախի խաղաղ բնակչությունը շարունակական ու նպատակաուղղված  հրթիռակոծոթյունների պատճառով:

 

 

«Ցավալի է, սակայն միջազգային հանրությունը գերադասում է լռել, երբ նպատակաուղղված հրթիռակոծվում են Արցախի գյուղներն ու քաղաքները, խաղաղ բնակիչները… «Արյունոտ լվացքի» ցուցադրությունը հիշեցնում է դրա մասին՝ խորհրդանշելով Արցախում զոհվող մարդկանց մասին…», – ասում է Մարիամ Մուղդուսյանը:  

 

Ինստալացիային զուգահեռ նաև հայ և օտարազգի երաժիշտներ կենդանի կատարումներով իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին ու Հայաստանին:  Ի դեպ, ակցիայից հետո նրա մասնակիցներից շատերը սպառնալիքներ ստացան անհայտ անձանցից, որոնք ներկայացան որպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմնակիցներ: 

 

Դիտումների քանակը` 1117

Գլխավոր էջ