2019-ի իրադարձությունների թոփ տասնյակը՝ WomenNet.am-ի ներկայացմամբ
WomenNet.am-ը ներկայացնում է 2019 թվականի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող իրադարձությունների իր թոփ տասնյակը:
- Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ
Մարտի 8-ին ր ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝ ստեղծել համագործակցության հարթակ ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը համատեղելու համար: Ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում:
2019-ի ընթացքում հարթակի շրջանակում տեղի ունեցան 10 հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկված առաջարկներից 5- ը վերածվեցին օրենսդրական նախափեռնությունների , ևս 9 -ը դեռ ընթացքի մեջ են:
Կարդալ ավելին.
- Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ
- «Մենք ձեր պաշտպաններն ենք». կանանց հիմնախնդիրների շուրջ քննարկման դրվագները
- Լենա Նազարյան. «Մենք՝ կանայք, պետք է գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը»
- Տարիքային խտրականությունն աշխատանքի շուկայում արգելվեց օրենքով
Գործատուները այլևս իրավունք չեն ունենա տարիքային սահմանափակում նշել աշխատանքի հայտարարություններում, քանի որ դա արգելվելու է օրենքով: Սեպտեմբերի 10-ին Ազգային ժոովը միաձայն ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում խտրականության դրսևորումների շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ: Արդյունքում ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է նոր 3.1. « Խտրականության արգելումը» հոդվածով…
Կարդալ ավելին.
- Աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն
- Տարիքային խտրականությունն աշխատանքի շուկայում կարգելվի օրենքով
- «Ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք աշխատելու, ժամկետա՞նց ենք»
- «Չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի կանանց նվազ մասնակցությունը ՏԻՄ-երում»
Փետրվարին կայացավ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն իրականացվելու է 2.5 տարվա ընթացքում Հայաստանի 450 չխոշորացված համայնքներում ՄԱԿ- Զարգացման ծրագրի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի «Լավ Կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
Նշենք, որ 2019-ի ընթացքում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին չորս անգամ ՝ փետրվարի 17-ին, հունիսի 9-ին, սեպտեմբերի 29-ին, դեկտեմբերի 8-ին։ Ընդհանուր առմամբ, այդ ընտրությունների արդյունքում ընտրված 60 համայնքապետերից միայն մեկն է կին (1.6%) , ավագանու 178 անդամներից 17-ն են (9.5%) կանայք։
Հիշեցնենք, որ 2019 ապրիլի դրությամբ հանրապետության 502 համայնքներում կին համայնքի ղեկավարների թիվը 1.6% է եղել, իսկ ավագանիների կազմում կանայք 9,7% են կազմել:
Կարդալ ավելին.
- «Չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի կանանց նվազ մասնակցությունը ՏԻՄ-երում»
- ՏԻՄ ընտրություններ-2019. ամփոփում ենք տարին
- Կանայք ՏԻՄ-երում. լույս է տեսել «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը
- «Առաջադրվե՛ք, պետք չէ վախենալ չընտրվելուց »…
- Ի՞նչ փոխվեց Երևանի ավագանիում ԱԺ ընտրություններից հետո / ինֆոգրաֆիկա
- ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը հասել է նվազագույնի/ ինֆոգրաֆիկա
- ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2019
- Հաստատվեց Գենդերային քաղաքականության ռազմավարությունը և ձևավորվեց Կանանց հարցերով խորհուրդը
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշում է ընդունել «Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին որոշում ստորագրեց կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդը գլխավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհուրդը ստեղծվել է կանանց խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով: Ըստ էության, խորհուրդն է հանդիսանալու Հայաստանում գենդերային հավասարության ապահովման ազգային մեխանիզմ: Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը:
Կարդալ ավելին.
- Կանանց հարցերով խորհուրդը մեկնարկեց իր աշխատանքը
- Կանանց հարցերով նորաստեղծ խորհուրդը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
- Կառավարությունը հաստատեց Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թ.թ. ռազմավարությունը
- Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացի համար
ՀՀ Ազգային ժողովում սկսվեցին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնց շրջանակում ի թիվս այլ հարցերի առաջին անգամ բարձրաձայնվեցին կուսակցություններում կանանց ներգրավման և նրանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում կուսակցությունների պատասխանատվությունը: Առաջարկների թվում է՝ կուսակցությունների ղեկավար մարմիններում կանանց ու տղամարդկանց ներկայացվածության քվոտավորումը, ինչպես նաև կուսակցությունների հիմնադիր փաստաթղթերում և ներքին կանոնակարգերում գենդերային զգայուն սկզբունքների ներառումը:
Կարդալ ավելին.
- «Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում
- «Ի՞նչ կարող ենք անել կուսակցությունների ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու ուղղությամբ »
- «Կուսակցությունները պարտադրված են հավասար հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար»
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Կանայք պետք է ներկայացված լինեն ընտրական ցուցակի յուրաքանչյուր երկրորդ տեղում»
- ԿԸՀ-ն հրապարակել է 2018թ. ընտրական գործընթացներին կանանց ու տղամարդկանց մասնակցության ամփոփ տվյալները
- Անհրաժեշտ են փոփոխություններ՝ աջակցելու փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքներին
2019 -ի օգոստոսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակեց ընտանիքամետ քաղաքականությունների վերաբերյալ նոր առաջարկություններ; «Ընտանիքամետ քաղաքականություն. ձևավորելով ապագայի աշխատավայրը» հայեցակարգում նշվում է, որ վճարվող ծնողական արձակուրդների, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումների, երեխայի նպաստների և հասանելի ու որակյալ խնամքին վերաբերող քաղաքականությունները դեռևս աշխարհում հասանելի չեն ծնողների ճնշող մեծամասնությանը:
ՀՀ Կառավարությունը՝ մի կողմից, հայտարարեց, որ կանանց համար աշխատանքային կարիերայի և ընտանեկան խնամքի համատեղման հնարավորությունների ապահովումն իր առաջնահերթություններից է, մյուս կողմից՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման շրջանակում, ազդարարեց, որ բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021թ.-ից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա: Այդ նպատակով խոստացավ 2020 թվականից՝ վեց անգամ բարձրացնել առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երկու անգամ բարձրացնել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 41 տոկոսով բարձրացնել աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը, վերացնել «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը ….
Ի դեպ, Երևանի ավագանու նախաձեռնությամբ, 2019 սեպտեմբերից Երևանի մանկապարտեզներում գործում են վճարովի երկարօրյա խմբեր, որոնք հնարավորություն կտան աշխատող ծնողներին այլևս գլուխ չկոտրել այն հարցի վրա, թե ինչպե՞ս երեխային մանկապարտեզից վերցնել ամենաուշը 17։30-ին, եթե քո աշխատանքային օրն ավարտվում է 18։00-ին կամ 19։00-ին:
Կարդալ ավելին.
- Ողջ աշխարհում անհրաժեշտ են նշանակալի փոփոխություններ՝ աջակցելու փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքներին
- Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ…
- Սպասված լուր՝ սեպտեմբերից մանկապարտեզներում կգործեն երկարօրյա խմբեր
- Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները աշխատանքը մեկ ժամով շուտ կավարտեն. նախագիծ
- Եվրամիությունը խրախուսելու է հայրերին վճարովի արձակուրդի միջոցով
- Կառավարությունը խոստանում է ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները
- «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»
Որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության խնդիրը հայտնվեց ուշադրության կենտրոնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսսբուքյան էջում արված գրառումից հետո, որում ինքը անդրադարձ էր կատարել կառավարության կազմում կանանց մասնակցության ցուցանիշներին: Գրեթե նույնը նա կրկնեց ավելի ուշ , իր «100 փաստ Նոր Հայաստանի մասին» սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- նշել էր վարչապետը: Վարչապետի այս անդրադարձն էր ինքնին կարևոր էր, հատկապես եթե հաշվի առնենք իր իսկ կողմից նախկինում արված հայտարարությունները, թե որքան են նոր իշխանությունները կարևորում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում: Սակայն հետաքրքիր էին արձագանքները վարչապետի այս գրառմանը , որոնք շատ հակասական էին: Եթե մի կողմ դնենք գրառման տակ թողած ոչ ադեկվատ ու թեմային չվերաբերող մեկնաբանությունները , ապա ստիպված ենք փաստել, որ Փաշինյանի գրառումը ոչ թե գովեստի խոսքեր, այլ քննադատության ալիք առաջացրեց … Կարծիքների մեծ մասը տեղավորվում էր ԵԽԽՎ-ի նախագահ Լիլիան Մորի Պասկեյի կողմից հնչեցված դիպուկ բանաձևի շրջանակներում՝ «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»…
Կարդալ ավելին .
- Հայաստանի ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել
- Կանայք իշխանության մեջ. «խայտառակ թվեր» թե՞ «նոր Հայաստանի ձեռքբերում»
- Խորհրդարանի ղեկավար կազմում ընդամենը չորս կին ընտրվեց
- Կառավառությունը ձևավորված է. նրա կազմում ընդամենը մեկ կին նախարար կա
- Ն. Փաշինյան. «Հետևողականորեն գնալու ենք կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ճանապարհով»
- «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»
- «Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»
2019-ը նշանավորվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ մեծ աղմուկով, դրա բովանդակության մասին մանիպուլյատիվ բնույթի մեկնաբանություններով և սոցիալական ցանցերում բռնության խնդրով զբաղվող իրավապաշտպանների վրա հարձակումներով: ՀՀ Կառավարությունը՝ փորձելով փարատել հասարակությունում առկա մտահոգությունները, դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանանադրական հետևանքների մասին պաշտոնական կարծիք ստանալու խնդրանքով: Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին հրապարակեց իր կարծիքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ ՝ նշելով, որ Ստամբուլյան կոնվենցիայում չկա որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։
«Կոնվենցիայի հիմնական պարտավորությունն է՝ կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության դեմ, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից և մարդու իրավունքների վերաբերյալ այլ պայմանգրերից, որոնց միացել է Հայաստանը», – ասված է հանձնաժողովի եզրակացություններում:
Կարդացեք ավելին.
- Ի՞նչ պատասխան է տվել Վենետիկի հանձնաժողովը Ստամբուլյան կոնվենցիայի մասին
- Ստամբուլի կոնվենցիա. ՀՀ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով
- Ի՞նչ պատասխան է տվել Վենետիկի հանձնաժողովը Ստամբուլյան կոնվենցիայի մասին
- Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան
- Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային
- ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին
- Կառավարությունը հավանություն տվեց Ստամբուլի կոնվենցիային, բայց որոշ վերապահումներով
- ԵԽԽՎ-ում քննարկվեց Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիան
- ԵԽԽՎ. «Բռնություն չպետք է լինի ո´չ իմ տանը, ո´չ իմ քաղաքում, ո´չ իմ գրասենյակում, ո´չ իմ համալսարանում…»
- #MeToo շարժումը Հայաստանում
Միջազգային #MeToo շարժումն իր յուրահատուկ շարունակությունը ստացավ Հայաստանում չեխ աղջիկ Էվայի հրապարակված պատմությունից հետո, որում նա պատմեց թե ինչպես է Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում բազմիցս սեռական ոտնձգությունների ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Այդ հրապարկումից հետո լրագրող Լյուսի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում #բռնության_ձայնը հեշթեգով արշավ սկսեց՝ հրապարակելով իրեն ուղարկված բազմաթիվ նամակներ, որտեղ կանայք և աղջիկները, նաև՝ տղամարդիկ պատմում են իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին թեմայի շուրջ, հնչում էին կարծիքներ, որ նամակները հորինված են։ Ի պատասխան այդ կարծիքներին, ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանն առանձնացրեց իրական դեպքեր՝ վերցված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դրանք բոլորն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով քրեական գործեր են, որոնցով հանցագործությունն ապացուցվել է…
Կարդալ ավելին
- #Բռնության_ձայնը․ իրական դեպքեր դատական գործերից
- «Հարցվածների 82.4%-ն արդարացնում են բռնաբարությունը». հետազոտություն
- Ինչպե՞ս է պետությունն օգնում ընտանեկան բռնության ենթարկված անձանց
- «Օրենքն ինձ փրկեց…»
- Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի
2019-ի հունվարին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում կազմակերպվեց խորհրադարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի, ոտնձգության ու բռնությունների դեմ ակցիա՝ #NotInMyParliament հեշթեգով։ Վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին ակցիային մասնակցելու համար, հույս հայտնեց, որ խորհրդարաններում սեքսիստական կարծրատիպերի դեմ այդ ակցիան կտարածվի նաև աշխատանքային այլ ոլորտների վրա:
Ուշագրավ է, որ այս պահին ԵԽ ղեկավարների թվում շատ կանայք կան։ Այսպես՝ ԵԽԽՎ նախագահը Լիլիան Մորի Պասկիյեն է, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը Գաբրիելա Բատաինի-Դրագոնին է: Մարդու իրավունքների հանձնակատարը Դունյա Միյատովիչն է։, Համաձայն Վեհաժողովի էջում հրապարակված վիճակագրության, ԵԽԽՎ անդամների 34 տոկոսը կանայք են, այն պարագայում, երբ ազգային խորհրդարաններում ներկայացվածությունը միջինում 25.92 տոկոս է։
Կարդալ ավելին.
- Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի. ակցիա
- ԵԽԽՎ. «Բռնություն չպետք է լինի ո´չ իմ տանը, ո´չ իմ քաղաքում, ո´չ իմ գրասենյակում, ո´չ իմ համալսարանում…»
- Բազմազավակ մոր՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարիերան. ՏԻՄ-ից մինչև Եվրահանձնաժողովի նախագահ
- ԵԽԽՎ նախագահ. «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»
- Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը
- Էստոնիայի ծայրահեղական նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել Ֆինլանդիայի նորընտիր վարչապետից
Դիտումների քանակը` 1267