Հերթական ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. կին ավագանիներից քանի՞սն են առաջադրվելու

Հունիսի 9-ին հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված  Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայիք, Շիրակի մարզերի 14 համայնքներում։

 

Համայնքներից 7-ում համայնքի ղեկավար են ընտրելու, 8-ում՝ ավագանի։ Գյուղերից մեկում՝ Ղուրսալիում ընտրելուն են թե գյուղապետ, թե ավագանի։ Գյուղապետ ընտրող  7 համայնքներից որևէ մեկի ղեկավարը կին չէ։


Ուշագրավ է, որ 8 համայնքներից, որտեղ ավագանի են ընտրելու, միայն երեքի գործող ավագանիների կազմում կանայք կան. Ղուրսալիում ավագանու երեք անդամներից մեկն  է կին Վերգինե Կարապետյան, Խնկոյանում էլ նույն պատկերն է, ավագանու երեք անդամներից մեկն է կին՝ Վարդուհի Ավագյանը։ Դիտակ գյուղի գործող ավագանին հինգ անդամ ունի, նրանցից երկուսը կանայք են՝ Գայանե Պետրոսյանն ու Ազգանուշ Խաչատրյանը։  Ընդհանուր առմամբ, ավագանի ընտրող 8 համայնքների գործող ավագանիներում  45 անդամներից 4-ն են կին կամ 8.9%-ը։

 

 

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մայիսի 5-10-ը։ Առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվում է մայիսի 10-15-ը։ Ինքնաբացարկի դիմումներ թեկնածուները կարող են ներկայացնել մինչև մայիսի 30-ը։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մայիսի 22-ից, կշարունակվի մինչև հունիսի 7-ը ժամը 24։00-ն ներառյալ։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1924

Գլխավոր էջ