ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի գրանցված 2 հազար 825 թեկնածուներից 382-ը կամ 13.5%-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: Այս տվյալները WomenNet.am-ին տրամադրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ավագանու անդամի թեկնածու կանանցից 63-ն առաջադրված են Արագածոտնի մարզի 35 համայնքներում, 121-ը` Արարատի մարզի 59 համայնքներում, 142-ը` Արմավիրի մարզի 76 համայնքներում, 5-ը` Սյունիքի մարզի 3 համայնքներում և 51-ը` Տավուշի մարզի 19 համայնքներում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա
Դիտումների քանակը` 3460