Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի զգալի նվազման միտումը պահպանվում է

WomenNet.am-ը ի փորձել է  պարզել  ինչպիսի ազդեցություն են ունեցել նոյեմբերի 5-ին  կայացած խոշորացված համայնքներում  ընտրությունները  ավագանիներում  կանանց ներկայացվածության վրա: Արդյունքում,   կարող ենք փաստել, որ կանանց   թիվը  ընտրված ավագանիներում զգալի նվազել է՝ համեմատած մինչ խոշորացումը առկա տվյալների հետ:

 

Օրինակ,   Ապարանում ավագանու անդամի համար առաջադրված էր 54 թեկնածու, նրանցից երկուսն էին կանայք:  Խոշորացված Ապարանի կազմում 20 համայնք է ընգրկվել, համայնքներում ընդհանուր առմամբ ավագանու 117 անդամ է եղել, որից վեցը կանայք կամ 4.3 %-ը: Խոշորացումից հետո Ապարանի ավագանին կազմված է լինելու 15 անդամից: Ընտրության արդյունքում որևէ կին չի ընտրվել, այսինքն այստեղ կանանց ներկայացվածությունը նվազել է  4.3 %-ից  0-ի:

 

Արագածավանումորը նույնպես խոշորացվել  է, ավագանու անդամի 24 թեկնածու կար, նրանցից միայն մեկն էր կին: Ավագանին կազմված է լինելու 11 անդամից:   Համայնքի կազմում ընդգրկվել է չորս գյուղ: Նրանցից որևէ մեկի ավագանու կազմում կին չի եղել: Այս դեպքում իրավիճակն անփոփոխ է մնացել:

 

Գեղամասարումորը խոշորացվել է,  ավագանու 28 թեկնածու էր առաջադրված, նրանցից երկուսը կանայք էին: Այստեղ ավագանին կազմված է լինելու 11 անդամից: Այս փնջի մեջ մտնող համայնքների ավագանու անդամների թիվն 88 էր, որից 19-ը կամ 21.5%-ը  կանայք էին: Հիմա ավագանու 11 անդամից միայն մեկն է կին, ինչը  կազմում է 9%:

 

Տաշիրում կին թեկնածուները երեքն էին՝ անհատ ձենարկատեր, ԲՀկ-ական Անուշ Դումիկյանը, անկուսակցական Հայկանուշ Ռևազյանը, ով Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, անկուսակցական Սուսան Մարդոյանը, ով Տաշիրի ավագ դպրոցի տնօրենն է:  Տաշիրում ավագանու 17 թեկնածու կար: Խոշորացված համայնքը  կունենա ավագանու 15 անդամ: Մինչ խոշորացումը փնջի մեջ մտնող համայնքների ավագանիների անդամների թիվը եղել է 53, որից 19-ը կանայք են եղել՝ 35.8%: Հիմա 15 անդամից երկուսն են կանայք, որը կազմում է 13%:

 

 

Նշված  չորս համայնքների օրինակով կարող ենք փաստել, որ, ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո կանանց թիվը նվազել է ավելի քան երեք անգամ: Սա նշանակում է , որ անցյալ տարի խոշորացման ընտրությունների ընթացքում արձանագրված կանանց թվի առնվազն 2-3 անգամ  նվազման միտումը պահպանվում է: Նոյեմբերի 5-ի ընտրությունների ամբողջական պատկերը հաջորդիվ:

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ

 

«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար  առանց այդ էլ դժվարին պայքարը»…

 

«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա   

 

Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը

 

 

Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ

 

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

 

Դիտումների քանակը` 3342

Գլխավոր էջ