The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը
Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Jornalism (ICFJ)) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ պարգեւատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակիին: Այս մրցանակին նա արժանացել է աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար: Մրցանակը կշնորհվի Կալիմակիին ապրիլի 24-ին ՝«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:
«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ եւ հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:
«Կալիմակիի գործունեությունը լրագրության զորության փայլուն օրինակ է, քանի որ բեւեռում է աշխարհի ուշադրությունը անասելի բռնությունների վրա,– ասել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը,- նրա գործը հույս է ներշնչում, որ զոհերն ի վերջո լսված ու պաշտպանված կլինեն»։
Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, եւ վերհանել Կոտ դ’Իվուարից մինչեւ Մալի կառավարությունների եւ ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։ Գիտակցելով, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբեւէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելուշարժառիթներով։
«Որպես լրագրող՝ ես չեմ կարծում, որ դու երբեւէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում,– ասել է Կալիմակին,-իսկ պարգեւդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է, եւ ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հուսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։
«Սկզբունքային լրագրություն» մրցանակը ծնվել է ICFJ լրագրողական կազմակերպության եւ 100 LIVES նախաձեռնության համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգի տակ դրեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայերին։
«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու եւ մեղմացնելու համար,- իր խոսքում ասաց 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Ռուկմինի Կալիմակին մարդկության դեմ գործված ոճիրները բացահայտելիս ցուցաբերել է բացառիկ, օրինակելի նվիրում։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց հետեւողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու եւ միջամտելու»։
Աղբյուրը՝ Auroraprize.com
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է
Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …
«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց
The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »
Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»
Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 3044