Կանանց տնտեսական հզորացում. համաշխարհային կրթական ֆորում Թայլանդում

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոգում մայիսի 23-25-ն անցկացվում է համաշխարհային կրթական ֆորումը, որը նվիրված է Կանանց տնտեսական հզորացմանը: Ֆորումին մասնակցում են  159  կազմակերպությունների ներկայացուցիչներ  61 երկրից, այդ  թվում Հայաստանից:

 

 

Ֆորումի  կազմակերպիչները առաջնորդվում են այն համոզմամբ,   որ կանանց տնտեսական  հնարավորությունների ընդլայնումը  նպաստում է ընտանիքի, հասարակության ու երկրների  բարեկեցությանը: Հասարակական ու մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է իրենց ձայնը  բարձրացնեն  հանուն կանանց տնտեսական հզորացման:  Ֆորումի ընթացքում  քննարկվելու են այն արգելքներն ու մարտահրավերները,  որոնք խոչընդոտում են   այդ նպաակին ուղղված փոփոխությունները:

 

Ֆորումը նպատակ ունի միևնույն հարթակ բերել կանանց տնտեսապես հզորացմամբ շահգրգիռ կողմերին, նրանց միջև ապահովել երկխոսություն, ստեղծել գլոբալ կրթական կապեր, խթանել արդյունավետ քաղաքականությանը և միջոցառումներ ձեռնարկել աշխարհում անապահով կանանց կարիքների գնահատման ու նրանց համար նոր տնտեսական  հնարավորություններ ստեղծելու նպատակով:

 

 

Ֆորումի օրակարգում երեք հիմնական թեմաեր են  ներառված.

 

  1. Գյուղական աղքատություն. Գյուղի կանանց հնարավորությունների ընդլայնում
  2. Զբաղվածության հնարավորությունների ընդլայնում աշխատատեղերի ստեղծման ու ձեռնակությունների զարգացման միջոցով:
  3. Ֆինանսների ներգրավում  կանանց հնարավորությունների  ընդլայնման համար :

 

 

Տնտեսության մեջ կանանց ներգրավելու անհրաժեշտության մասին ապացույցներն օր օրի ավելանում են: Անհավասարության ասին են  վկայում  Համաշխարհային բանկի  (World Bank  & Women Deliver) տվյալները.

 

 

 

  • Տարեկան կանանց չվճարվող աշխատանքը գնահատվում է 10 տրիլիոն դոլար, կամ համշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը:

 

  • Կանանց ու տղամարդկանց միջև տնտեսական անհավասարությունը հնարավոր կլինի  հաղթահարել մինչև 2025 թվականը համաշխարհային  ՀՆԱ-ի 28 տրիլիոն դոլարով ավելացման  դեպքում 

 

  • Կանանց  55%-ի համար հասանելի չեն  բանկային ծառայությունները :  Զարգացող տնտեսություններում  կանայք 20 տոկոսով ավելի քիչ են  օգտվում   Ֆինանսական կառույցների ծառայություններից քան տղամարդիկ :

 

 

Դիտումների քանակը` 3296

Գլխավոր էջ