Սեռական բռնությունը որպես ցեղասպանությունների իրականացման միջոց

…Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին… Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին:

Հայոց  ցեղասպանություն, 1915

…Ինչպես հաղորդում է քրդական Rudaw գործակալությունը  բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր՝ մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում: Քուրդ եւ եզդի աղջիկները՝ չդիմանալով հոգեկան ապրումներին, մասսայաբար ինքնասպանություն են գործում:  Օրերս հայտնի է դարձել մի պատմություն, երբ ահաբեկիչները 3 աղջկա են գերեվարել եւ ենթարկել բռնությունների: Վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող ճամբար, որտեղ պատսպարվում են եզդի փախստականները, նրանք ինքնասպանություն են գործել: Ինչպես պատմել է տուժածներից մեկի մայրը, աղջիկները չեն կարողացել տանել անպատվությունը եւ հավատակիցներից խնդրել են սպանել իրենց, սակայն որեւէ մեկը ցանկություն չի հայտնել, եւ աղջիկները կյանքին ինքնակամ հրաժեշտ են տվել՝ նետվելով ժայռից:

 

Եզդիների ցեղասպանություն, 2014

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մոսուլի շուկայում իսլամիստները վաճառում են գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց

 

Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել

 

Զանգվածային բռնաբարություններ Իրաքում

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

 

Դիտումների քանակը` 3722

Գլխավոր էջ