Գլխավոր հերոսուհի. Ինչպես ժամանակակից հեռուստասերիալները լիովին փոխեցին կանանց դերի մեր ընկալումը

Համաշխարհային հեռուստաինդուստրիայի  հսկաները միլիարդավոր դոլարներ են ծախսում հեռուստասերիալների արտադրության վրա: Միայն Netflix պլատֆորմի լսարանը 167 միլիոն մարդ է:  Բայց սա ամենաազդեցիկ փաստը չէ:  Զարմանալի է, որ հեռուստասերիալները՝ սկիզբ առնելով որպես տնային տնտեսուհիների հետաքրքիր ժամանցն ապահովող «կանացի ժանր», ի տարբերություն ավանդաբար man’s world  ( տղամարդկանց աշխարհ) համարվող մեծ կինոյի, դարձել են ուժեղ, համարձակ, խարիզմատիկ կանանց աշխարհ, որոնք չեն տեղավորվում որևէ գենդերային կարծրատիպերի շրջանակներում: Եվ դա տեղի չունեցավ ինչ-որ հատուկ քարոզչության հետևանքով:  Պարզապես անսպասելիորեն  հեռուստատեսության պահպանողական ղեկավարների համար պարզ դարձավ, որ 21-րդ դարի փոփոխված աշխարհում ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են հետաքրքրությամբ և հաճույքով հետևում ուժեղ հերոսուհիներով հեռուստասերիալներին:

 

 

Forbes Woman– ի ուշագրավ վերլուծությունը ցույց է տալիս,  թե ինչպես են ժամանակակից հեռուստասերիալները  փոխել կանանց տեղի և դերի մասին հանրության  ընկալումները:  Խոսքը միջազգային ամենառեյտինգային սերիալների մասին է, որոնց մի մասը հայտնի է նաև հայ հեռուստադիտողին: Ինչ վերաբերում է հայկական արտադրության սերիալներին, ապա, ցավոք, փորձագետների գնահատականներով,  նրանց մեծ մասը գենդերային կարծրատիպերի վերարտադրման, սեքսիզմի և նույնիսկ կանանց նկատմամբ բռնության քարոզի օրինակ են ծառայում:

 

 

Հոդվածն ամբողջությամբ ռուսերեն սկզբնաղբյուրից.

 

 

Դիտումների քանակը` 1223

Գլխավոր էջ