Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր
Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց նկատմամբ խտրականության բացառմանը և առաջխաղացմանն է ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70/212 բանաձևը, որով փետրվարի 11-ը հռչակվել է Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների միջազգային օր: Ի դեպ, այս բանաձևը նախաձեռնած շուրջ չորս տասնյակ պետությունների թվում եղել է նաև Հայաստանը:
«Անհրաժեշտ է խրախուսել ու աջակցել կանանց և աղջիկներին ՝ իրենց ներուժն որպես գիտական հետազոտողներ և նորարարներ ամբողջապես բացահայտելու հարցում», – ասված է է օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի ուղերձում:
Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել կանանց և աղջիկների՝ գիտության մեջ ներգրավվածության առումով: Չնայած դրան, կանայք և աղջիկները դեռևս բախվում են սահմանափակումների ու խտրական վերբերմունքի այս ոլորտում: Դրա մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները: Մինչդեռ գիտությունն, ինովացիաները և գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով մինչև 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են հանդիսանում զարգացման նպատակներին հասնելու գործընթացում:
Համաձայն հետազոտության, որ անցկացվել է 14 երկրներում, բակալավրի, մագիստրոսի ու դոկտորի աստիճան ստանալու հնարավորությունը կանանց ու աղջիկների համար կազմում է համապատասխանաբար՝ 18 %, 8 % և 2 %, այն դեպքում, որ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշները՝ համապատասխանաբար 37 %, 18 % և 6 % են :
Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների Հայաստանում գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են: Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են: ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով կին և տղամարդ գիտնականների կողմից հրապարակումների թիվը, եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների կին/տղամարդ տոկոսային համամասնությունը աշխարհում 30 / 70 է, համապատասխանաբար: Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված 5.5 միլիոն գիտական հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:
Ի դեպ, արդեն 20 տարի է L’Oreal և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում գիտության մեջ կանանց խթանման նպատակով: 1998 թվականից սկսած ամեն տարի իրենց կողմից կազմակերպվող Գիտությամբ զբաղվող կանանց համար մրցանակաբաշխությանը ներկայացվում է հինգ կին՝ մեկական յուրաքանչյուր մայրցամաքից՝ ի ճանաչումն իրենց գիտական ձեռքբերումների, իրենց նվիրվածության և հասարակության մեջ ազդեցությանը: Որպես կանոն նրանցից յուրաքանչյուր գիտնական է ունեցել յուրօրինակ կարիերայի ուղի՝ համատեղելով բացառիկ տաղանդը, խոր հավատարմությունը իր մասնագիտությանը և քաջություն գործելու մի դաշտում, որտեղ դեռևս գերիշխում են տղամարդիկ:
1998 թ.-ից ի վեր Լ’Օրեալ և ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակաբաշխությունը ճանաչել են ավելի քան 9 դափնեկիրների 30 երկրներից – բացառիկ կանայք, ովքեր մեծ առաջընթաց են ունեցել գիտական հետազոտություններում: Նրանցից երկուսը աանացել են նաև Նոբելյան մրցանակի՝ Էլիզաբետ Բլեքբերնը բժշկագիտության և Ադա Յոնաթը քիմիայի ոլորտում:
Սահմանվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-L’Oréal –ի միջազգային կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են ամեն տարի՝ սկսած 2000 -ից 15 խոստումնալից երիտասարդ կին գիտնականների: Մինչ օրս, կրթաթոշակներ են տրամադրվել են ավելի քան 2,795 կանանց 115 երկրներում, թույլ տալով նրանց հետամուտ լինել իրենց հետազոտություններին:
Նշենք, որ այս տարվա L’Oreal-ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությամբ զբաղվող կանանց համար մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտ ամսին Փարիզում : Մրցույթի մասնակից առաջատար գիտնականներից հինգ դափնեկիրները կընտրվեն միջազգային ժյուրիի կողմից՝ բաղկացած 12 հանրահայտ գիտնականներից: Յուրաքանչյուր դափնեկիր կստանա € 100,000 մրցանակ: Մրցանակաբաշխությունը կարևոր է նաև նրանով, որ բերում է ականավոր կին գիտնականների տեսանելիության բարձրացմանը և դրանով իսկ ապահովում ուժեղ դերային մոդելներ գիտության կարիերան նախընտրող աղջիկների և երիտասարդ կանանց համար:
Կարդացեք թեմայի շուրջ.
Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր. Փետրվարի 11
Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան
«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ
Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ
Самые знаменитые женщины-ученые.
Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина
Лучшие изобретения женщин в истории
Самые известные изобретения женщин.
10 женщин-учёных, изменивших мир
Хэди Ламарр – изобретательница Wi-Fi
10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории
Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո
Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո
Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը
Դիտումների քանակը` 2668