Մասնագիտությունը` սակրավոր…/ տեսանյութ

Արցախում կին-սակրավորների միակ խումբը կազմված է Քաշաթաղի Վարդուտ, Նորաշենիկ եւ Արտաշավի գյուղերի բնակիչներից: Նրանց մասին ռեպորտաժը Մարտի 8-ի կապակցությամբ  ցուցադրեցին հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաալիքները…

 

Մասնագետների բնորոշմամբ սակրավոր դառնալու համար անհրաժեշտ հատկանիշներից են՝  համբերատարությունը, հաստատուն ձեռքը, գերուշադրությունը, վտանգի զգացումը, բնազդը, ուժեղ տեսողությունը: Իսկ ամենակարեւորը  դասագրքային մոտեցումններից հեռու , ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու կարողությունն է: Դա գուցե  կարեւոր է յուրաքանչյուր աշխատանքում, իսկ սակրավորի կյանքում կարծրացած մտածողությունից դուրս աշխատելը կրկնակի է կարեւոր, – ասում են մասնագիտները՝ նշելով, որ կանանց մոտ  բոլոր նշված հատկանիշները կարող են առավել վառ արտահայտված լինել …

 

…Հաղթահարելով բարձունքը՝ ամենագնացն աշխատանքի է տանում ականազերծողների թիմին: Արցախում կին-սակրավորների միակ խումբը կազմված է Քաշաթաղի Վարդուտ, Նորաշենիկ եւ Արտաշավի գյուղերի բնակիչներից: Վարդիթերը, կամ ինչպես գործընկերներն են նրան անվանում` Թիթեռը, խմբում ամենակրտսերն է: Այս մասնագիտությունն ընտրել է, որպեսզի թերահավատներին ապացուցի, որ կանայք էլ կարող են ծանր աշխատանք կատարել: Վարդիթերից ոչ հեռու Քրիստինեն է աշխատում: Ծանր ականորսիչը նրա աշխատանքային գործիքն է, որն օրվա մեծ մասն անբաժան են իրենից: Երեք որդիների մայրը տխրում է, որ աշխատանքի բերումով նրանցից հեռու է, բայց ուրախ է, որ իր աշխատանքի շնորհիվ մյուս երեխաներն անվտանգ միջավայրում են: Մայան խմբի ամենաավագն է, ընտանիքում` միակ կինը: Ընտանիքի տղամարդկանց հազիվ է համոզել` այս գործով զբաղվելու համար…

 

Ասում են  պատերազմներն  ավարտում են սակրավորները: Պատերազմի հետեւանքներն էլ վերացնում են սակրավորները…

 

 

Տեսանյութը.   ArmeniaTV News

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մասնագիտությունը` սակրավոր…/ տեսանյութ

«Ոչ կանացի» մասնագիտություն . երկու դիմանկար ցուցահանդեսից

Ոստիկանության ակադեմիայի աղջիկները

Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Սահմանային զորամասի կանայք

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

 

Դիտումների քանակը` 4157

Գլխավոր էջ