Ամանօրյա տեսահոլովակը «վատ մոր» մասին իջեցրել է պատվիրատու բանկի ռեյթինգը

rolik-2

Մոսկվայի Կրեդիտ Բանկը իր ամանօրյա ռեկլամային  տեսահոլովակի պատճառով խիստ  քննադատության է  արժանացել սոցիալական ցանցերի օգտատերերի  կողմից:   Ավելին, տեսահոլովակի հեղինակների  սեքսիստական   երեւակայության  պատճառով  բանկի ռեյթինգը խիստ անկում է  արձանագրել, քանի որ Facebook-ում  կոչեր են տարածվել չօգտվել այլեւս  նման   «արժեքներ»  տարածող  բանկի ծառայություններից:  

rolik

Տեսահոլովակում  պատկերված է  երեխային միայնակ մեծացնող ու լարված աշխատող մայրը , ով   աշխատանքի բերումով  չի կարողանում  ժամանակ տրամադրել  իր երեխային :  Կրեատիվ  Ձմեռ պապը երեխայի խնդրանքով  որոշում է   վերադաստիարակել  վհուկի նմանվող   «վատ մոր»-ը ՝  արեւանգելով կնոջը եւ բռնությամբ  քարշ տալով նրան  սարերով ու ձորերով…

 

Բավականին թանկարժեք այս  տեսահոլովակը  բացասական արձագանքներ է ստացել   Facebook-ի օգտատերերի շրջանում, որակվելով որպես   կնատյաց եւ կանանց նկատմամբ բռնություն  քարոզող:

 

 

Օգտատերերը մի շարք հռետորական հարցեր են ուղղել տեսահոլովակի հեղինակներին.

 

  • Ու՞ր է երեխայի հայրը , ինչու՞ չի մասնակցում երեխայի դաստիրակությանը եւ ինչու՞ նրա պահավածքը  Ձմեռ պապիկի մոտ վերադաստիարակելու ցանկություն չի առաջացնում,
  • Ի՞նչ էր անում տանը մենակ մնացած երեխան այն օրերի ընթացքում, երբ Ձմեռ  պապը արեւանգել էր մորը,
  • Ինչու՞ եք դուք որոշել, որ աշխատող կինը վատ մայր է ,
  • Արդյո՞ք կարելի է  արդարացնել  բռնությունը կնոջ նկատմամբ  եւ ինչ  «բարի» նպատակներ է հետապնդում  բռնարարի դերում հանդես եկող  Ձմեռ պապը

 

Ինչուների ցուցակը բավականին պատկառելի է ,  մարդիկ շարունակում են  իրենց անհամաձայնությունը հայտնել տեսածի հետ՝ համարելով, որ տեսահոլովակը աշխատող կանանց մասին  վիրավորական   կարծրատիպեր  է վերարտադրում…

 

Օգտատերերը  հիշեցնում են  նաեւ , որ  Ռուսաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն բաժանված ընտանիքներում    հայրերի 70 տոկոսը  խուսափում են  ալիմենտների վճարումներից: Եվ այդ պարագայում  ընտանիքը միայնակ պահող  կնոջը  «վհուկի» դերում ներկայացնելը առնվազն   վիրավորանք է  բոլոր այն կանանց նկատմամբ, ովքեր   ստիպված են   միայնակ մեծացնել իրենց երեխաներին, հոգալ ընտանիքի  բոլոր կարիքները  եւ  անընդհատ մեղքի զգացում ապրել երեխայի առջեւ ժամանակի սղության պատճառով…   

 

Դիտումների քանակը` 3317

Գլխավոր էջ