Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

Ամբողջ աշխարհում 2014 թվականին ներքին տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 38 մլն-ի: Այս մասին նշված է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի պատրաստած զեկույցում:

 

Միայն նախորդ տարվա ընթացքում այն մարդկանց թիվը, ովքեր մոտ ստիպված են եղել լքել իրենց տունը ավելացել  11 մլն-ով:  Զեկույցի համաձայն, ամեն օր հակամարտությունների պատճառով իրենց տները թողնում է 30 հազար մարդ:  Առավել տուժել են մարդիկ Իրաքում, Սիրիայում, Սուդանում, Կոնգոյում:  Միայն Ուկրաինայում  անցյալ տարի 650 հազար մարդ  ներքին տեղահանվածներ են դարձել:

 

Նշենք, որ խոսքը միայն ներքին տեղահանվածների մասին է, որոնք չեն համարվում փախստական, եւ ապաստանելով իրենց իսկ երկրներում հաճախ ընդհանրապես ոչ մի օգնություն չեն ստանում պետույան կողմից: Տեղահանվածների  եւ փախստականների ընդհանուր թիվն էլ ավելի մեծ չափերի է հասնում: Անցյալ տարի  ՄԱԿ ՓԳՀ- ի կողմից հրապարակված զեկույցի  համաձայն  այն  50 մլն-ից ավել էր, ինչը համեմատական է  երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանագրված աղետալի իրավիճակի  հետ:

 

Մարդասիրական կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել հակամարտությունների կանխարգելմանն ու բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելուն:

 

 

Դիտումների քանակը` 3489

Գլխավոր էջ