Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը մինչև 2022 թվական արդարացված չէ »
Ավելի քան 60 տեղական եւ միջազգային կազմակերպությունների միավորող Գենդերային թեմատիկ խումբը հանդես է եկել կանանց քաղաքական մասնակցությնը վերաբերող նոր առաջարկով: Խոսքը Ազգային ժողովի կողմից մայիսի 25-ին ընդունված եւ ուժի մեջ մտած ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին է : Խումբը գտնում է, որ կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն ամրագրող դրույթի հետաձգումը մինչեւ 2022 թվական արդարացված չէ:
Նշենք, որ գործող Ընտարական օրենսգրքում փոփոխություն անելու հնարավորությունը հիմնված է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված այն հայտարարության վրա, որ նույնիսկ ընդունված ՀՀ Ընտրական օրենսգիրքն այնուամենայնիվ կարող է փոփոխության ենթարկվել ընդդիմության հետ վերջնական կոնսենսուսի հասնելու և մի շարք այլ առաջարկություններ ներառելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբին և այն պատգամավորներին, ովքեր իրենց առաջարկություններում ներառել էին Գենդերային թեմատիկ խմբի նախորդ առաջարկների զգալի մասը, խումբն, ընդհանուր առմամբ, ողջունելի է համարում ՀՀ Ընտրական օրենսգրքում տեղ գտած կանանց քաղաքական մասնակցությանը վերաբերող դրույթները, մասնավորապես.
– 83.4-րդ և 83.10-րդ կետերով սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում մինչև 30/70 բարձրացումը,
– 130.2-րդ հոդվածով կուսակցությունների ցուցակներում 30/70 համամասնության տարածումը նաև համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների, այսինքն` Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների վրա,
– 100.3-րդ հոդվածով նախատեսված երաշխավորությունը, ըստ որի` «եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է, և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին»:
– 141.6-րդ և 141.8-րդ դրույթներով ամրագրված երաշխավորությունը, ըստ որի համամասնական համակարգով անցկացվող Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորվող խմբակցության կազմում որևէ սեռի ներկայացուցիչների ներկայացվածությունը չի կարող ցածր լինել, քան 25 տոկոս:
Դրա հետ մեկտեղ Գենդերային թեմատիկ խումբը մտահոգություն է հայտնում, որ անցումային և եզրափակիչ դրույթներով ,մասնավորապես, հոդված 144 –ի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով վերը նշված դրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու միայն 2022 թվականի ընտրություններում, իսկ մինչ այդ գործելու է 25/75 համամասնություն ապահովող դրույթը:
Գենդերային թեմատիկ խմբի անդամները արդարացված չեն համարում նման հետաձգումը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից հիմնականն այն է, որ օրենսգրքով նախատեսված մանդատների բաշխման եղանակը՝ համապետական և տարածքային ցուցակների համադրմամբ, հանգեցնելու է իրականում նրան, որ կուսակցությունների ցուցակներում ամրագրված 30/70 համամասնությունը չի պահպանվի ընտրված մարմնում: Ավելին`հաշվի առնելով տարածքային կամ բաց ցուցակներով կանանց ընտրվելու ցածր շանսերը, ինչի մասին են վկայում փորձագետների , այդ թվում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, կանանց ներկայացվածությունը դե-ֆակտո կարող է չգերազանցել 15 տոկոսը, իսկ 25/75 համամասնության դեպքում կանանց թիվը Ազգային ժողովում կարող է 12 տոկոսից չբարձրանալ, այն դեպքում, երբ արդեն այսօր աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը կրկնակի բարձր է և կազմում է մոտ 23 տոկոս:
Գենդերային թեմատիկ խմբի անդամները դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, ինչպես նաեւ ԱԺ երեք մշտականա պետա-իրավարական, մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հացերով մշտական հանձնաժողովներին առաջարկով , այն է ներառել քննարկման ենթակա այլ հարցերի թվում նաև 144-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի դրույթները չեղյալ համարելու առաջարկը: Դրանով իսկ 83.4-րդ, 100.3-րդ, 130.2-րդ, 141.6-րդ և 141.8-րդ հոդվածների դրույթները կգործեն 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Դա հնարավորություն կտա իրական փոփոխության հասնելու գալիք ընտրություններում ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածության առումով:
Գենդերային թեմատիկ խմբի նոր առաջարկի տեքստը ամբողջությամբ այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»
Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»
Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 2850