Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց   ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի   քննարկումն առաջին ընթերցմամբ:  Հիշեցնենք, որ այն նախագիծը , որը  դրվել  է պաշտոնական քննարկման,  որոշակի փոփոխությունների էր  ենթարկվել  մինչ այդ տեղի ունեցած տարբեր հանրային քննարկումների արդյունքում: 

 

 

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ ներկայացնելով  փոփոխությունները,   առանձնահատուկ  կանգ առավ  կանանց աջակցոց քվոտային վերաբերող  փոփոխության վրա:  Նրա խոսքով,    նախագծում երեկ կարեւոր նորամուծություն կա  այդ ուղղությամբ:

 

Նախ, մինչ այդ կուակցությունների ցուցակներում ամրագրված  տարբեր սեռի ներկայացուցիչների    20/80 համամասնության  փոխարեն, այժմ արդեն  առաջարկվում է  25/75 համամասնություն: Նախագծով նախատեսվում է , որ  «համապետական ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռիներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը»:

 

25/75 համամասնությունն ուժի մեջ է նաեւ տարածքային ցուցակների համար,  սակայն այս դեպքում վերջին խոսքն ընտրողինն է եւ  հնարավոր է այնպիսի իրավիճակ , որ տարածքային  ցուցակով ոչ մի կին չընտրվի: Նման  դեպքում՝  հաշվի առնելով,   որ մանդատները բաշխվում են համապետական եւ տարածքային ցուցակների հիման վրա 50/50 հարաբերակցությամբ,  վտանգ կա, որ  կանանց ներկայացվածությունն ընտրված Ազգային ժողովում կարող է իջնել  12,5 տոկոսի , այսինքն լինի  կրկնակի ցածր, քան նախատեսված քվոտան, նշեց նախարարը :

 

Նման սցենարից   խուսափելու նպատակով,  Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, նախագծում եւս երկու կարեւոր նորամուծություն է արված:  Նախ,  Ազգային ժողովում չի կարող ձեւավորվել խմբակցություն, որը կազմված լինի միայն մի սեռի ներկայացուցիչներից:  Մանդատների տրամադրման կարգը այս առումով ենթոադրում է, որ  «եթե կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե այդպիսինը կա»:  Դավիթ Հարությունյանի խոսքով, նաեւ  կնոջ մանդատից հրաժարվելու դեպքում նախատեսվում է, որ  նրա մանդատը  կփոխանցվի ցուցակով հաջորդ կնոջը: Տղամարդկանց մանդատից հրաժարվելու դեպքում մանադատը փոխանցվում է ցուցակով հաջորդ թեկնածուին՝ անկախ սեռից;

 

Հատկանշական է, որ  հարց ու պատասխանի  համար գրանցվելու ժամանակ  ԱԺ էլեկտրոնային համակարգը  խափանվեց:  Որոշեցին մինչ այդ   մեխանիկորեն գրանցվել,  Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց նախապատվությունն տալ կին պատգամվորներին,   ինչին արձագանքելով   նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ  Հերմինե Նաղդալյանն ակնարկեց. « Լա՞վ եք մտածել, 30/70 են պահանջելու»:

 

Դրան հաջորդած   պատգամավոր Ռուզաննա  Մուրադյանի (ՀՀԿ )  հարցը  հենց քվոտան բարձրացնելու մասին էր:   Պատգամավորի դիտարկմամբ, տարածքային ցուցակների դեպքում  կին թեկնածուների  անցելիության  հավանակությունը բավականին ցածր է՝ հաշվի առնելով հասարակությունում առկա կարծրատիպերն ու   ընտրապայքարի առանձնահատկությունները,   հետեւապես  շատ հնարավոր է,  որ ռեյտինգային ցուցակներով կանայք կարող է եւ չընտրվեն:  « Գուցե՞, ավելի նպատահարմար է  ընդունել մինչ այդ  տարբեր հարթակներից հնչեցված  30/70 համամասնության մասին առաջարկը՝ դրանով իսկ խուսափելով կանանց ներկայացվածության իջեցման վտանգից»:

 

Ի պատասխան, այս հարցադրմանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը շատ ավելի լավատես է կանանց  ընտրվելու  հնարավորությունների առումով, եւ կարծում է, որ   գոնե դահլիճում  ներկա կանանց 80 տոկոսը հանգիստ կարող է ընտրվել  տարածքային ցուցակներով: « Կարծում եմ,   քվոտան պետք է քայլ առ քայլ բարձրացնել եւ առաջարկվող տարբերակը  կարող է  զգալի չափով փոխել իրավիճակը, քանի որ  նախագծով  փոքր խմաբակցությունների դեպքում  կանանց առնվազն 20 տոկոս ( 1 կին ) ներկայցվածությունն երաշխավորված է: Այնուամենայնիվ,   կարելի է քննարկել 30/70-ի մասին  առաջարկը եւ թերեւս հնարավոր է ամրագրել այն Ընտրական օրենսգրքում, միաժամանակ նախատեսելով անցումային դրույթներով  25 տոկոս` գալիք ընտրությունների համար»:

 

Նշենք, որ ընթացակարգի  համաձայն,  առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում  պատգամավորները  հանդես են գալիս առաջարկություններով,  որոնց արդյունքում  նախագիծը հնարավոր է  զգալի փոփոխությունների ենթարկվի:

 

ՀՀ Ընտրական օրենսգրքի  քննարկումները շարունակվում են…

 

WomenNet.am

 

ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված  նախագիծն   այստեղ.  

 

Գենդերային թեմատիկ խմբի առաջակներն  այստեղ 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 4315

Գլխավոր էջ