Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը
Ապրիլի 9 –ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին է
ԱԺ փոխնախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀԿ Կանանց խորհուրդը դեռևս 2015 թվականի հոկտեմբերին , ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ և սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, բարձրացնում Հայաստանի համար հրատապ հանդիսացող խնդիրներ:
Երկու օր առաջ կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում Հերմինե Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում ` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա:
Հայ պաշտոնյան ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են, տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ:
Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է:
Նաև շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:
Հ. Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաև իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է և անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական առաջտար կուսակցությունների կին ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խախաղաղության պահպանման:
ԵԺԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարի ընթացքում լայն քննարկում է ծավալվել ղեկավար կազմում և քաղաքական որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության խնդիրների ուղղությամբ:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը, պատասխանել ներկաների հարցերին: Նա եվրոպացի կին գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանում Կանանց դերի բարձրացման պետական ծրագրի շրջանակներում բավական քայլեր են կատարվել` քաղաքական որոշումների կայացման մակարդակում և հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքում ներմուծված քվոտան , որը սկզբից 5 տոկոս էր, հետո 15, իսկ գործող օրենսդրությամբ 20, ներկայումս քննարկվող օրենսգրքի մեջ արդեն 30 –ի է հասցված, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում կանանց թիվն աճում է: Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցականներին հայտնել է նաև , որ բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են ձեռնարկվում և դրական դինամիկա է նկատվում ոչ միայն պետական , այլև մասնավոր ձեռնարկություններում, հասարակական, արտադրական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ :
Հերմինե Նաղդալյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր:
Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստի և սեմինարի ավարտից հետո եվրոպացի կին կուսակցականները այցելել են նաև Չեխիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ են ունեցել սենատի ներկայացուցիչների հետ:
Դիտումների քանակը` 4112