«Սեփական օրինակով եմ  բացատրում մարդկանց զգուշության կանոնները»

Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ավագանու անդամ Սաթենիկ Տաշչյան վստահ է, որ կորոնավիրուսի հաղթահարման լավագույն միջոցառումը մեկուսացումն է, հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան տարեց մարդիկ և հղի կանայք, այդպես է վարվում նաև ինքը, հոգ տանելով իր 90-ն անց սկեսուրի և հղի հարսի համար:

 

 

Ասում է, որ իր 27 տարվա մանկվարժական փորձից գիտի, որ սովորեցնելու լավագույն ձևն այն է, երբ սեփական օրինակով էս ցույց տալիս այն ինչը փորձում ես սովորեցնես դիմացինին: Որպես ակտիվ կին նա որոշել է նոր տիպի վարակի դեմ պայքարում օգտագործի ժամանականից տեխնիկայի հնարավորությունները և օգտվելով հեռավար դասերի հնարավորություններից, համակարգչի օգնությամբ «մուտք է գործում» իրենց գյուղի գրեթե բոլոր ընտանիքները փորձում է խորհուրդներով մարդկանց զգուշանալու և մեկուսանալու կոչ անել  .

 

 

– Ես մեկուսացած եմ տանը, համակարգչով  հեռավար դասեր եմ անցկացնում 5-12-րդ դասարանցիների հետ` դասավանդում եմ բնագիտություն, հայրենագիտություն և աշխարհագրություն: Դասերից առաջ ծնողներին եմ հրավիրում,  խոսում ենք ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսից,- պատմում է նա,- ծնողները  մտածելով, որ ես ավելի շատ եմ տեղեկացված, հարցեր են տալիս: Մարդկանց մոտ կասկածներ կան  արդյո՞ք իրականում կա կորոնավիրուս թե ոչ, և ես փորձում եմ փարատել այդ կասկածները՝ տեղեկատվություն տրամադրելով և կոնկրետ օրինակներ բերելով:  Բացատրում եմ, որ չնայած գյուղում ենք, արձանագրված դեպքերից հեռու, բայց  ամեն դեպքում պետք է զգուշություն պահպանել:

 

 

Մտահոգություն է հայտնում, որ կան հեռավար դասերին չմասնակցած երեխաներ.

 

 

-Թեև հեռավար ուսուցումը նորմալ է անցնում, բայց կան երեխաներ, ովքեր կապ չունենալու պատճառով,  տեսադաշտից դուրս են մնում,  նրանք բացարձակապես հնարավորություն չունեն մասնակցելու դասընթացներին, ես սա ճիշտ չեմ համարում,- ասում է նա՝ նկատելով, որ հեռավար դասընթացներն ընդամենը ինչ- որ մխիթարանք են, որով ստիպված են բավարարվել և որը չի կարող  փոխարինել դասապրոցեսի հետ կապված երեխաների ոգևորությունը նույն այբենարանի  հանդեսի ու  այդպես էլ այս տարի չկայացած վերջին զանգի հետ:  

 

 

Խոսելով ավագանու կողմից ախտահանման աշխատանքների վերահսկման մասին,  պատմոմ է, որ կայացած նիստում որոշվել է գործել ըստ անհրաժեշտության. «Խանութներն ախտահանվում են, իսկ փողոցները չեմ նկատել, որ ախտահանեն», –  այս համեմատաբար պասիվ վիճակը նա պայմանավորում է նրանով, որ գյուղում ոչ մի դեպք չի արձանագրվել: Գյուղացիները այս օրերին ավելի շատ օգտվում են գյուղի երկու խանութներից, դրանց ախտահանումն էլ իրականացնում է գյուղապետարանը:

 

 

Ավագանու անդամը վստահ է, որ սահմանափակումների մեղմացումը հատկապես գյուղական վայրերում  մեծ փոփոխություններ չի բերի, մանավանդ որ մարդանց մեջ կա վախի զգացում.

 

 

– Սահմանափակումները վերացրեցին, բայց չեմ կարծում, որ դա շատ բան կփոխի, վախի զգացումն արդեն մարդկանց մեջ մտել է և հազիվ թե  անիմաստ դուրս գան ու գնան, ասենք այցելեն մեկի տուն, քանի որ էդ մեկին միգուցե  հաճելի չլինի քո գնալը, և մարդիկ դա գիտակցում են ու  հետ  կանգնում ավելորդ այցելություններից:

 

 

Բոլոր  դեպքերում վստահ է, որ զգուշանալ է պետք, քանի որ լիարժեք չենք էլ պատկերացնում իրականում ինչ է կատարվում…

 

 

                      Կարինե Պետրոսյան

 

Դիտումների քանակը` 1228

Գլխավոր էջ