Կանայք լուռ ակցիա իրականացրեցին Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով

«Հայ կանանց ճակատ»-ի անդամներն երեկ  բանտարկյալի շորեր հիշեցնող հագուստներ հագած, Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիա իրականացրեցին ոստիկանության քաղաքային վարչության դիմաց: Դրա մասին է հաղորդում Panorama.am-ը:

 

Նրանք պահել էին ցուցապաստառներ, որոնց վրա «Մի բռնաբարիր արդարադատությունը», «Ազատություն քաղբանտարկյալնրեին Հայաստանում», «Ոչ բռնապետությանը, կանայք պահանջում են» գրություններ կային: Ոստիկանության շենքի դիմաց մի քանի րոպե լուռ կանգնելուց հետո ավելի քան մեկ տասնյակ կանայք շղթան բռնած երթով հասան Հանրապետության Հրապարակ:

 

Այստեղ մինչ կանայք փակ շրջան կազմած քննարկում էին իրենց հետագա անելիքները, ոստիկանները մոտեցան նրանց: Դա առաջացրեց կանանցից մեկի զայրույթը:

«Հեռու կանգնեք ձեր ժուչոկներով, ողջամիտ հեռավորություն պահեք: Հեռու կանգնեղ ինձնից»,-սկսեց բարկանալ ճակատի անդամներից մեկը:

Ի դեպ, երբ արդեն կանայք ցանկանում էին տաքսի նստել ու հեռանալ, Հանրապետության Հրապարակում կայանած տաքսու վարորդներից մի քանիսը հրաժարվեցին սպասարկել նրանց:

Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին:  Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

 

Աղբյուր` Panorama.am

 

Դիտումների քանակը` 3507

Գլխավոր էջ