«Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, նույնիսկ պատգամավոր կինը…»

Նման ուշագրավ հայտարաությամբ է հանդես եկել լրագրողների առջև ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ փորձելով արդարացնել իր ոչ կոռեկտ պահվածքը «Ժառանգության» ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդեպ:

 

Վարդան Այվազյանի խոսքերով, ինքը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին. Ուղղակի նա խառնվել է իր և Նիկոլ Փաշինյանի վեճին, իսկ ինքը՝ որպես տղամարդ  դա չէր կարող հանդուրժել:

 

«Ես նախ եւ առաջ տղամարդ եմ, հայ տղամարդ, հետո միայն քաղաքական գործիչ: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորել ուրիշներին եւ թույլ չեմ տա նույնն անել իմ հանդեպ: Կանայք իմ ընտանիքում գիտեն դա, ունեն կուլտուրայի այդքան մակարդակ եւ երբեք նման կերպ չէին վարվի»,-ասել է Այվազյանը:

 

Նկատենք,  որ  Այվազյանի եւ Փաշինյանի միջեւ բանավեճը, որին միջամտել է  Փոստանջյանը,  տեղի է ունեցել հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում,  ,  այլ ոչ թե Այվազյանի տան խոհանոցում: Բացի այդ   Զարուհի Փաստանջյանը պատգամավորի, այլ ոչ թե Այվազյանի  կնոջ կամ զոքանչի կարգավիճակում է:

 

Դիտումների քանակը` 4938

Գլխավոր էջ