Մեկ օրում սահմանը հատած 70 հազար ահաբեկված փախստականներ Սիրիայից , դաժանորեն սպանված քուրդ երեխաներ ու կանայք ,մահապատժի ենթարկված պատանդներ, Դեր Զորում պայթեցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, գնդակոծությունների մասին նոր հաղորդագրություններ Ուկրաինայից … Այսպիսին էր այս տարի Խաղաղության միջազգային օրը աշխարհում տեղեկատվական միջոցների ներկայացմամբ:

Հիշեցնենք.որ սեպտեմբերի 21-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1981-ին ընդունած բանաձևով ճանաչվեց Խաղաղության միջազգային օր: Ավելի ուշ՝ 2001ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց մեկ այլ բանաձեւ, որը սեպտեմբերի 21-ը հայտարարել է առանց բռնության եւ հրադադարի օր` ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ անցկացնելով՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով:

Այս տարվա Խաղաղության օրը անչափ հեռու էր խաղաղությունից… Դրա մասին է վկայում միջազգային լրահոսը,ըստ որի Սիրիայում “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները դաժան հաշվեհարդար էին տեսնում քուրդ բնակչության հետ, սպանում կանանց և երեխաներին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդմամբ, «Իսլամական պետություն» ծայրահեղականների ահաբեկչական գործողությունների հետևանքով միայն մեկ օրվա մեջ` սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար (վերջի տեղեկություններով 100 հազար ) սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: Արաբական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ծայրահեղական խմբավորումը մահապատժի է ենթարկել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական գյուղերի գերիներին: Նրանց թվում շատ կանայք և երեխաներ կան: Մինչև այժմ հստակ տեղեկ ություններ չկան, թե որքան է գերիների կամ սպանվածների թիվը: Ոչ պաշտոնական տեղեկություններով անհայտ կորածների թիվը գերազանցում է 800-ը…

Մի խոսքով, միայն տագնապ առաջացնող լուրեր, որոնք հեռու են օրվա խորհուրդը արտահայտող գաղափարից, այն է. ստիպել մարդկությանը ո’չ միայն խորհել խաղաղության մասին, այլև` հանուն դրա ինչ-որ բան անել…

Խաղաղության միջազգային օր. ինչպիսի՞ն էր այն աշխարհում

Դիտումների քանակը` 5618