Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում անցնում է “Հավասարության սերունդ” ֆորումը, որը շրջադարձային իրադարձություն է կանանց իրավունքների և գենդերային հավասարության տեսակետից: Պեկինում կայացած Կանանց չորրորդ համաշխարհային խորհրդաժողովից քսանվեց տարի անց «Հավասարության սերունդ» գլոբալ ֆորումը նպատակ է հետապնդում խթանել առաջիկա հինգ տարիների համար գենդերային հավասարությանն ուղղված ավելի ակտիվ գործողությունները և ներդրումները: Հիշեցնենք, որ ֆորումը պետք է կայանար դեռ անցյալ տարի Պեկին+25 գործընթացների շրջանակում, բայց հետաձգվեց համավարակի պատճառով և այժմ անցնելու է առցանց:
Պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և երիտասարդական կազմակերպությունները կհավաքվեն` ազդարարելու գենդերային հավասարության գլոբալ արագացման ծրագրի մեկնարկը, հայտարարելու կոնկրետ պարտավորությունների մասին և ամրապնդելու սերունդների միջև բազմաշահառու գործընկերությունները`առաջիկա հինգ տարիների ընթացքում գենդերային հավասարությունը խթանելու համար:
Գրանցված մասնակիցները մուտք կունենան Ֆորումի թվային պլատֆորմ` հնարավորություն ընձեռելով ներկա գտնվել 500 մասնակիցների մասնակցությամբ գրեթե 90 միջոցառումների և համագործակցել ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր մասնակիցների հետ:
Արձագանքելով այն փաստին, որ COVID-19 ճգնաժամը սրել է գենդերային անհավասարությունները, ֆորումը հաստատում է առաջընթացի արագացման ուղղությամբ գործելու հրատապությունը և նշում, որ գենդերային հավասարությունը պետք է դրվի վերականգնման ջանքերի հիմքում:
Ֆորումի աշխատանքներին կարելի հետևել այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ
«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ
NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը
Դիտումների քանակը` 1350