Հայ ընտանիք առանց բռնության. հրավիրվում են քննարկումներ և խորհրդարանական լսումներ
Հրավիրում է ՀՀ արդարադատության նախարարությունը
ՀՀ արդարադատության նախարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է բոլորին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճ (Մաշտոցի պող. 53, Մատենադարանի նոր մասնաշենքի երրորդ հարկ) մասնակցելու «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկմանը:
«Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով միջոցառման նպատակն է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, քննարկել ոլորտում իրականացված աշխատանքներն ու հետագա համատեղ քայլերը: Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները կփոխանակեն կարծիքներ վերոհիշյալ թեմաների շուրջ, ինչպես նաև կպատասխանեն մասնակիցների հարցերին: Միջոցառումը բաց է հանրության համար:
Օրինագծին նախապես կարելի է ծանոթանալ այստեղ :
Հրավիրում է ՀՀ Ազգային ժողովը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ: Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ լսումները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին 334 սենյակում :
Համապատասխան որոշումը հանձնաժողովն ընդունել է՝ հաշվի առնելով օրինագծի հասարակական մեծ հնչեղությունը: Խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ հարցը քննարկվել է հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Մասնակցության մանրամասները կարելի է ճշտել հանձնաժողովի (374-11) 513230 հեռախոսահամարով կամ Էլ. փոստով eurintcom@parliament.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»
Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ
«Երեխաների 38 %ը ենթարկվում է ընտանիքում ֆիզիկական պատժի որևէ տեսակի»
Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին օրինագիծը
Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը
«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»
Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը
Դիտումների քանակը` 2343